Մարդ պիտի Տիգրան Սարգսյանի բախտից ունենա


Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ։ Եվրասիական զարգացման բանկը ֆինանսական կազմակերպերպություն է, որը հիմնադրել են ՌԴ-ն ու Ղազախստանը՝ 2006թ․ հունվարին։ Կազմակերպության նպատակը մասնակից պետություններում շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին ու փոխադարձ առևտրա- տնտեսական կապերի զարգացմանն աջակցությունն է։ Կազմակերպության կանոնադրական կապիտալը 7 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Եվրասիական զարգացման բանկի մասնակից պետություններ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, ՌԴ-ն և Տաջիկստանը։
Տիգրան Սարգսյանը 2016-2020 թթ․ եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, 2008-2014 թթ՝ ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ․՝ ՀՀ ԿԲ նախագահ։ Ըստ էության Սարգսյանին այս պաշոտնն առաջարկվել է, քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ պոսոտում նրա պաշտոնավարումն ավարտվել է: Պետք է արձանգրել, որ նրա կարիերան Հայաստանից դուրս բավականին լավ դասավորվեց, այն դեպքում, երբ որպես վարչապետ նրա գործունեությունը առավելապես ձախողված ու տապալված է եղել:

Չցուցաբերելով նկատելի տնտեսական արդյունքներ` Տիգրան Սարգսյանն ավելի քան 6 տարի մնաց այդ պաշտոնում` դառնալով Հայաստանի երկարակյաց վարչապետերից մեկը: Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանը համընկավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ և Հայաստանի համար ունեցավ ծանր հետևանք: Հայաստանի տնտնեսությունը, որ մինչ այդ զարգանում էր երկինիշ աճի տեմպով, 2009 թվականին ունացավ 14.1% անկում. սա մեր տարածաշրջանում անկման ամենաբարձր ցուցանիշն էր: Դրանից հետո տնտեսությունը սկսեց շատ դանդաղ տեմպով վերականգնվել` 2010 թվականին` 2.2% աճ, 2011թ.` 4.7%, 2012թ.` 7.2%։ 2013 թվականին ակնկալվում էր կրկին 7% աճ, սակայն ՀՆԱ աճը կազմեց ընդամենը 3.5%, որն էլ արդեն հաջորդ տարի դարձավ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության պատճառը, որովհետև 7 տոկոս աճը այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումն էր: Ընդհանրապես Տիգրան Սարգսյանը որպես վարչապետ լիովին տապալել է Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները: 2008 թվականին Սերժ Սարգսյանը խոստացել էր բարեկեցության աճ: Ըստ այդմ` 2018 թվականին ուսուցիչներն ու պետծայողները պետք է ստանային 400 հազար դրամ աշխախատվարձ, իսկ 2012-ին նրանց միջին վարձատրությունը պետք է ավելի քան 200 հազար դրամ կազմեր: Ուսուցիչների համար այդ խոստումն առ այսօր կատարված չէ, անգամ այս տարվա 10 տոկոս բարձրացումից հետո նրանց աշխատավարձը 200 հազար դրամ չի կազմում:

2008-14 թթ երկրում աճեց աղքատության ցուցանիշը` 21 տոկոսից հասնելով 35 տոկոսի: Օտարերկրյա ներդրումներ այդպես էլ չեղան` Դիլջանը տարածաշրջանի բանկային կենտրոն, Գյունրին էլ հզոր տեխնոպարկ չդարձան: Փոխարենը ավելացավ երկրի արտաքին պարտքը` եթե 2008թ. ՀՀ արտաքին պարտքը շուրջ 1.5 միլիարդ դոլար էր, որը ՀՆԱ-ի 13%-ն էր կազմում, ապա 2013թ. վերջին հասել էր  շուրջ 4 միլիարդ դոլարի, այսինքն` աճել էր 2,5 անգամ: Ի վերջո, 6 տարվա ընթացքում Տիգրան Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց երկրի տնտեսությունը հասցնել միջճգնաժամային վիճակին:
Նրա գործունեությունից միակ հիշվող բանը ամրագոտիների ռեֆորմն էր, այլ հարց, որ դա երկրի տնտեսության հետ իրականում կապ չուներ:
Չնայած խոշոր տապալումներին` նախկին ՀՀԿ-ական առաջնորդը Տիգրան Սարգսյանին ներկայացրեց, որպես ԵԱՏՄ կոլեգիայի նախագահի ՀՀ թեկնածու: ԵԱՏՄ-ում էլ նրա գործունեությունից Հայաստանն առանձնապես որևէ բան չշհաեց: Փոխարենը շահած դուրս եկավ ինքը: Հեղափոխությունից հետո, երբ բոլորի հին ու մութ գործերը ջրի երես են դուրս գալիս, Տիգրան Սարգսյանի ժամանակին մեծ սկանդալի վերածված օվշորային  բիզնեսի  մասին անգամ հիշող չկա:


Հայկ Դավթյան

դիտվել է 3830 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am