Ծառուկյանը պայթեցրեց իշխանության բլեֆը

Գագիկ Ծառուկյանի համոզմամբ, կորոնավիրուսի պատճառով պարապուրդի մատնված քաղաքացիներին պետք է վճարի ոչ թե գործատուն, այլ պետությունը: Ըստ Ծառուկյանի, պետությունն է արտակարգ իրավիճակ հայտարարել, հետևաբար պետությունն էլ պարտավոր է վճարել:«Ծառուկյանը պետություն չէ, Ծառուկյանը սեփականատեր է», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը: «Ես խի՞ պետք է վճարեմ: Պետությունը որոշել ա, արտակարգ վիճակ հայտարարել ա` պարտավոր ա: «Շանգրի Լա»-ի հարկերն պետք է պետություն վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա... Ծառուկյանը տվեց, հիմա եթե ունենք մենք յոթանասուն հազար փոքր ու միջին ձեռնարկություն, ամեն մեկի մոտ աշխատում ա 30-50 մարդ: Մարդի չի կարողանում ինքը ապրի ու էդ մարդկանց գումարը պետք է ինքը տա: Ո՞նց ա տալու»:
Տնտեսական ճգնաժամի հետևանքները կանխելու ուղղությամբ կառավարությունը Ծառուկյանի համոզմամբ բավարար քայլեր չի ձեռնարկում: Նա հիշեցրեց, թե դեռ երկու ամիս առաջ էր ասել, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, և եթե իր խոսքը լսած լինեին, այսօր այս իրավիճակը չէր լինի: Մինչդեռ տնտեսությունը, նրա ձևակերպմամբ` կանգնած է անդունդի եզրին, ու եթե խելամիտ քայլեր չկատարվեն, հետևանքներն անդառնալի են լինելու:

Անդրադառնալով այն փաստին,թե կառավարությունը հայտարարել է 150 միլիարդ դրամ է տրամադրելու մանր ու միջին տնտեսվարողներին, Ծառուկյանն արձագանքեց. «Ես ուզում եմ իմանամ որտե՞ղ ա տրամադրելու: Եթե էսօր ասում են 50 միլիոն դրամադրվելու ա 67 հազար ձեռնարկությունների, ամեն մի ձեռնարկությանը, եթե ես բաժանեմ հիսուն միլիոնը, հասնում ա 700 դոլար: 700 դոլարը, որ պետք է բաժանվի, ասենք, կոլեկտիվին` 30-50 հոգու, ամեն մեկին պետք է հասնի 5 հազար դրամ: Հինգ հազար դրամով մարդը մի ամիս ո՞նց ա աշխատելու...»: Դիտարկմանը, որ գործատուն էլ իր կողմից պետք է աջակցի, Ծառուկյանը հակադարձեց.«Ես գործառուի ցավը տանեմ, ասենք, տասը օր տվեց, հետո օդի՞ց ա տալու: Էսօր ինչ կա չկա` հարկայինից սկսած, դրած, սաղի կաշիները քերթելով, բյուջեն լցնում են: Հունվար-փետրվար ամիսների 25 միլիարդ պակաս գումար ա էկել»:Գագիկ Ծառուկյանը, ում ընտանիքին են պատկանում մի շարք բիզնեսներ, ասում է, որ այն ձեռնարկությունները, որոնք այս օրերին չեն աշխատում, նրանց վարկային պարտավորությունները պետք է սառեցվեն, այլ ոչ թե ասեն, թե երեք ամիս հետո պետք է վճարեն: Բացի այդ, ըստ նրա, պետությունը պետք է վճարի նաև օրավարձով աշխատող և այսօր աշխատանքը կորցրած քաղաքացիներին. – «Տնտեսությունը այսօր անդունդի եզրին կանգնած ա, եթե խելացի քայլեր չկատարվեն, ուրեմն բոլորը թափվելու ա անդունդը, և դժվար է լինելու վերականգնել»:
Գագիկ Ծառուկյանը, ըստ էության պայթեցնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության բլեֆը, թե տնտեսական իրավիճակը վերահսկելի է: Որ այս իշխանությունն ապաշնորհ է ու զբաղված միայն տնտեսվարողներին «քերթելու» ճանապարհով բյուջե լցնելու գործով, Ծառուկյանի հետ չհամաձայնել չի կարելի, առանց կորոնավիրուսի էլ Հայաստանի տնտեսության մոտ ապագան մշուշոտ էր, ու մասնագետները տեւական ժամանակ է ահազանգում էին տնտեսության հնարավոր փլուզման մասին: Հիմա ըստ ամենայնի Փաշինյանը առաջիկա փլուզումը կբարդի կորոնավիրուսի վրա: Այս պահին, երբ տնտեսությունն արդեն իսկ լինել-չլինելու շեմին է կանգնած, պետական աջակցության անհրաժեշտություն կա: Ով ով, բայց Ծառուկյանը լավ գիտի, թե բիզնեսի տեսանկյունից ինչ է նշանակում մեկ օր չախատել, իսկ ԲՀԿ ղեկավարն այն մարդկանցից է, ովքեր բաց տեքստով խոսում են, երբ վտանգն արդեն իրենց շատ մոտ է:
Գագիկ Ծառուկյանը նաև բացահայտեց իշխանությունների գաղտնիքը. «Քանի որ կա և Գյումրիում 20 հիվանդներ կորոնավիրուսով, այնտեղ փոխանցել ենք 10 միլիոն հիվանդների համար, 5 միլիոն էլ բուժաշխատողներին»: Մինչև այս հայտարարությունը, տեղեկություն, որ Գյումրիում բուժվում են կորոնավիրուսով 20 հիվանդներ, պաշտոնապես չէր տրվել:

Անի Սահակյան

դիտվել է 24443 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am