Վերջին փամփուշտը ես եմ կրակելու. Վիտալի Բալասանյան. տեսանյութ

Դեռևս հունվար ամսին, երբ կորոնավիրուսը ամբողջ աշխարհում տարածվեց, մենք աշխատանքային խումբ ստեղծեցինք, որպեսզի քննարկումների արդյունքում հասկանանք արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը ցույց տվեց, որ Արցախում էլ պետք է արտակարգ դրություն հայտարարել․ «Հայաստանի հետ լինելով մի տարածք՝ Արցախում արտակարգ դրություն հայտարարելը ևս անհրաժեշտություն է, որը կբարձրացնի մեր ժողովրդի զգոնությունը»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախում նախընտրական քարոզարշավի օրերին արտակարգ դրություն հայտարարելը, Վիտալի Բալասանյանն ասել է․ «Այս պայմաններում ինձ համար առաջնային է իմ ժողովրդի, իմ ու ընտանիքի առողջությունը, քան պաշտոն ստանալը։ Իսկ ընտրությունները հետաձգելն իշխանությունների որոշումն է, որի կողմնակիցն եմ ես»։


Վիտալի Բալասանյանի խոսքով՝ իր համար շատ ավելի կարևոր է նաև իր զինվորների անվտանգությունը, քան գեներալի ուսադիր ստանալն ու կրելը։

Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ քարոզարշավի ընթացքում իրենք ամեն կերպ հետևում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ քայլերին։

Խոսելով Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին՝ Վիտալի Բալասանյանը նշել է․ «Կա մի պարզ պատճառ՝ ցանկանում եմ իմ լուման ներդնել քաղաքական գործընթացներում։ Ես հաղթանակ եմ բերել Արցախի ազատագրման շարժմանը, այն պետական սահմանները, որոնք այսօր գոյություն ունեն, դրանցում իմ ներդրումն եմ ունեցել»։

Ըստ Բալասանյանի՝ իր հայրենիքին զինվորագրվելը պարտադիր պայման էր։

Անդրադառնալով Արցախի հարցին ու դրա շուրջ Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը՝ Վիտալի Բալասանյանը նշել է․ «Ես վստահ եմ, որ Արցախի հարցի լուծման վերջին փամփուշտը ես եմ կրակելու։ Արցախի քաղաքական իշխանությունը Հայաստանի իշխանությունը տվել է այն իրավունքը, որ Արցախի հարցի շուրջ Հայաստանը վեր հանի այն տեսլականները, որոնք նաև նախկինում են եղել՝ նպատակը՝ Արցախը, որպես լիիրավ կողմ պետք է նստի բանակցությունների սեղանին»։

Ըստ Բալասանյանի՝ մինչև հիմա անհասկանալի է՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ նպատակով են ասում՝ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին․ «Ես այդպես էլ հակափաստարկ չստացա, երբ ասում էի Ալիևի հետ վերելակային հանդիպմանը փաստաթուղթ է փոխանցվել Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում Ժնև-Վիեննա-Սանկտ-Պետերբուրգ փաստաթուղթը ի չիք դարձավ»։

Վիտալի Բալասանյանը նշել է նաև, որ ինքը խնդրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին զերծ մնալ այն փաթեթից, որն այսօր դրված է բանակցային սեղանին։

Հաղորդման վերջում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությունից՝ Վիտալի Բալասանյանն ասել է․ «Ես Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ եմ անցել ու մի բան էլ՝ ես որևէ մեկի հանցագործությունները պարտակող չեմ։ Այն, ինչ ասել եմ նախկինում, հիմա էլ կասեմ՝ կա մեղադրվող Ռոբերտ Քոչարյան և կան մեղադրողներ՝ ի՞նչ գործ ունեն դատարանում նստած մի խումբ մարդիկ այդ դատավարությանը»։

Վիտալի Բալասանյանի դիտարկմամբ՝ կգա ժամանակ, որ բոլորը կծիծաղեն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանն առաջ քաշված հոդվածի վրա։

դիտվել է 1156 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am