Արցախյան ընտրություններն ու ամերիկյան վտանգավոր վճիռը

Օրերս մի ուշագրավ տեղեկություն ստացվեց, ԱՄՆ-ից, որի կառավարությունը դադարեցրեց 1998-ից Արցախին տրամադրվող օգնությունը:

Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին՝ չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը, հայտնում են Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնից։ «Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը:

Ամիսներ շարունակ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացնում էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքն, այդ թվում՝ ծախսած գումարներն ԱՄՆ անվտանգության խորհրդում իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։

Միացյալ Նահանգները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն էր Հայաստանից զատ միակ պետությունն էր, որը ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու այդ պետությունը։

Այս առիթով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչու՞ նման որոշում նախկինում չէր կայացվում։ Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։ Հիշեք ամերիկյան զանազան վարկանիշները, պետդեպի կողմնակալ զեկույցները, ամերիկյան պաշտոնյաների լռությունը նույն հանրաքվեի հետ կապված... Հիշեք նաև ԱՄՆ կատարված կառավարության և խորհրդարանականների բազում ու ճոխ այցերը։ Ակնհայտ է, որ սա Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից տարվող սխալներով լի արտաքին քաղաքականության հետևանք է նաև։ Կոնկրետ պատճառը իմանալով հանդերձ՝ հիմա այն չեմ բարձրաձայնի»:

Իրապես, ամերիկյան վարչակազմի որոշումը կարող է բազմաթիվ շերտեր ունենալ:
Սկսենք Հայաստանի իշխանությունների կողմից այսօր վարվող արտաքին քաղաքականությունը: Հարևան Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, Սիրիա հումանիտար խումբ ուղարկելը և իհարկե Փաշինյանի ջանքերը՝ մերձենալ Ռուսաստանի իշխանություններին ու անձնապես Պուտինի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահել: Դա նկատում են ոչ միայն Հայաստանում, այլև՝ ԱՄՆ-ում:
Հաջորդը պատճառը կարող է կապված լինել ուղղակիորեն Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ամերիկյան քաղաքականության փոփոխության հետ: Չի բացառվում, որ ադրբեջանական կողմը համոզել է Վաշինգտոնին «փողերն ավելի արդյունավետ տեղում ծախսել»: Օրինակ՝ չի բացառվում, որ մոտ ապագայում պարզվի, որ Միացյալ Նահանգները որոշել է գումարներ հատկացնել, որպեսզի հայ-ադրբեջանական հումանիտար ծրագրեր իրականացվեն, ինչի արդյունքում կբավարարվի պաշտոնական Բաքվի «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ շփումները, որպես՝ հայ-ադրբեջանական հանդիպումներ:

Հաջորդը հանգամանքը: Ուշադրության էր արժանի այն, որ ամերիկյան վարչակազմի որոշումը հրապարակվեց Լեռնային Ղարաբաղում կայանալիք ընտրություններից 10 օր առաջ: Սա, չի բացառվում, որ ուղերձ է հայկական կողմին, որ ամերիկյան կողմն ունի իր թեկնածուն այդ ընտրություններում և նրանց անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը պատրաստ լինի զիջումներին հարկ եղած պահին, երբ գերտերությունները պահանջեն զիջումներ:

Այնպես, որ, թեև ամերիկյան աջակցությունը որոշակիորեն խորհրդանշական բնույթի էր, այնուամենայնիվ, դա հստակ քաղաքականություն էր, որն այժմ համարվեց ոչ նպատակահարմար, անկախ նրանից, թե ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն ինչպես դա կբացատրեն իրենց պաշտոնական հայտարարություններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2109 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am