Սարսափած Ալիևը՝ ազգի դավաճանների ու սադրիչների փնտրտուքի մեջ

Ալիևի մոտ ակնհայտորեն իշխանության կորստի վախը սկսել է տարբեր դրսևորումներ ստանալ...

Իշխանության պահպանման ճանապարհին նա անցել է նախօրոք ինչ-որ սպառնալիքների ու վտանգների չեզոքացման ճանապարհին քայլեր ձեռնարկելուն: Նա, նախ՝ ելույթ է ունենում, ինչ-որ վտանգների մասին ահազանգում, ապա անցնում գործի:

Ադրբեջանի ընդդիմադիրները հակադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը օրեր առաջ ասել էր, թե ընդդիմությունը փորձում է օգտագործել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը երկիրն ապակայունացնելու համար, և նրանց որակել էր իբրև՝ «հինգերորդ շարասյան դավաճաններ»:

«Աշխարհով մեկ բոլոր առաջնորդներն իրենց հայտարարություններով հանրությանը համախմբելու պոզիտիվ կոչեր են անում, սակայն Իլհամ Ալիևը որոշել է սպառնալ և ներքին թշնամիներ, հինգերորդ շարասյուն փնտրել»,- ասել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջըլին՝ որպես թշնամիների տեղ մատնանշելով իշխանական վերին օղակները. - «Իրականում թշնամիներ պետք է փնտրել իշխանության վերին էշելոններում: Դա նրանք են, ովքեր Ադրբեջանում ներկայացնում են Ռուսաստանի շահերը: Նրանցից ոմանք չեն դադարեցնում իրենց ակտիվությունը նույնիսկ պաշտոնանկություններից հետո: Նման իրավիճակում ժողովրդավարական ընդդիմությանը մեղադրանքներ ներկայացնելը պարզապես անհիմն է»:

Հաջըլիի խոսքով՝ պետական ապարատի անգործությունն անհանգստություններ է առաջացնում, հանրությունը, օրինակ, չգիտի՝ կա՞ արդյոք երկրում առողջապահության նախարար: «Ո՞ւր է նա կորել: Խնդիրները պետք է փնտրել ոչ թե ընդդիմության մեջ, այլ իշխանության ներսում», - ըստ «Ազատության»՝ ասել է նա:

Ժողովրդական ճակատի փոխնախագահ Սեյմուր Խազին նույնպես քննադատել է Ալիևի հայտարարությունը: «Մենք ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, խուսափել անկարգություններից, այստեղ ի՞նչ վատ բան կա: Պարզապես իշխանությունը ցանկանում է օգտագործել իրավիճակը ընդդիմադիրներին մեկուսացնելու համար», - ասել է Խազին:
Մարտի 19-ին Ալիևն ուղերձով դիմել է ադրբեջանցիներին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ: Նա ասել է, որ այս տարի զանգվածային միջոցառումներ չեն անցկացվի կորոնավիրուսի պատճառով, համոզմունք է հայտնել, որ ժողովուրդը լավ է հասկանում ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր նաև երկրի ներքաղաքական կյանքին, խոսել բարեփոխումների ու հանրային երկխոսության մասին: «Քաղաքական երկխոսությունը փաստացի արդեն սկսվել է, համոզված եմ, որ արդյունքները դրական կլինեն ժողովրդի ու երկրի հետագա զարգացման համար: Ինչ վերաբերում է երկխոսությունից հրաժարված խմբավորումներին, ապա դա իրենց գործն է: Ամեն դեպքում, ես ասել եմ, ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել՝ պարտվող կողմը մենք չենք լինի, և նոր քաղաքական համայնապատկերում տեղ չի լինի դավաճանների ու հինգերորդ շարասյան ծախված ներկայացուցիչների համար», - Նովրուզի ուղերձում ասել է Ալիևը՝ չբացառելով, որ ինչ-որ պահի կարող է մտցվել արտակարգ դրություն, և հայտարարել է, թե այդ դեպքում «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներին մեկուսացնելը պատմական անհրաժեշտություն կդառնա: «Մենք չենք կարող թույլ տալ, որ հակաադրբեջանական ուժերը, հինգերորդ շարասյունը, ազգի դավաճանները, օգտվելով իրավիճակից, ինչ-ինչ սադրանքների դիմեն», - սպառնացել է Ադրբեջանի ղեկավարը:

Այսօր հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Բաքվում ձերբակալվել է հայտնի ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» և «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիք Յագուբլուն:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ Յագուբլուն քաղաքի արվարձաններից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ծեծի է ենթարկել Բաքվի բնակիչներ Էլհան և Ջավահիր Ջաբրաիլովաներին: Ադրբեջանական ոստիկանության տեղեկություններով` միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով: «Յագուբլուն գործում ներգրավվել է որպես կասկածյալ և այժմ գտնվում է նախնական կալանքի տակ», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Արևմտյան իրավապաշտպան կառույցները նախկինում Թոֆիք Յագուբլուին ընդգրկել էին ադրբեջանցի քաղբանտարկյալների ցուցակում: Մի շարք այլ հայտնի ընդդիմադիրների հետ նա ձերբակալվել էր 2013-ի հունվարին` Իսմաիլլի քաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո: Շեքիի շրջանային դատարանը Յագուբլուին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման: Ընդդիմադիր գործիչը բանտում անց էր կացրել շուրջ 3 տարի` լքելով այն 2016 թվականի մարտին: Նախորդ տարվա աշնանը Բաքվում կազմակերպված բողոքի ակցիաներից հետո Յագուբլուն կրկին բերման էր ենթարկվել` մի քանի օր անց կացնելով ճաղերի ետևում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2942 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am