Նիկոլ Փաշինյանը խուճապ առաջացնող տեղեկություն է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը ՖԲ-ի ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսի զարգացման և մեր երկրում ստեղծված իրավիճակի մասին տվյալներ:

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք, որոնցից ավելի քան 70-75 տոկոսը ճյուղավորված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերից։ «Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնեցնել, հիմա փորձում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը»,- ասել է Փաշինյանը:
Ըստ նրա` հաստատված դեպքերի 78 տոկոսը ընդհանրապես չեն ջերմում, 37-38 աստիճան ջերմություն ունի հիվանդների 12 տոկոսը, 38-39-ը՝ 3 տոկոսը, 39-ից բարձր ջերմություն՝ 1 տոկոսը։ 60-ից բարձր տարիքային խմբից կա 9 հիվանդ, 70-ից բարձր՝ 3, 80-ից բարձր՝ ոչ մի հիվանդ, սա նշանակում է` ամենառիսկային խմբից հիվանդ չունենք: Թոքաբորբով հիվանդ է 14 հոգի, որոնցից ինտենսիվ թերապիայի կարիք ունի 6-ը, բայց այս պահին նրանց վիճակը նույնպես համարվում է կառավարելի:
Փաշինյանը նաև անդրադարձել է աշխարհում ստեղծված իրավիճակին և կատարել ակնհայտ խուճապ առաջացնող հայտարարություն: 
Նրա խոսքով՝ աշխարհում չկա երկիր, որը կարողանա խուսափել կորոնավիրուսի վարակից։ «Տասնյակ երկրներ արձանագրել են մահվան դեպքեր։ Աշխարհը դեռ անորոշությունների մեջ է՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ։ Աշխարհում չկա մի երկիր, որ կարող է ասել՝ պատրաստ էր կորոնավիրուսի դեմ պայքարին կամ գիտի պայքարի ձևը կամ ինչքան է շարունակվելու այս համաճարակը, և չկա մի երկիր, որը հստակ կարող է աել, թե որքան կտևի համաճարակը:
Կան կանխատեսումներ, որ այն տևելու է մեկ-մեկուկես տարի։ Կարևոր է իմանալ՝ տաք եղանակը որքան է ազդում կորոնավիրուսի վերացման վրա, դա, իհարկե, հիպոթեզ է, ապացուցված չէ, բայց սպասում ենք նաև այդ անորոշության հստակեցմանը>>,- նշել է Փաշինյանը։
Այսպիսով` կարելի է արձանագրել, որ երկրի վարչապետը լավատեսություն և իրավիճակից դուրս գալու սպասումներ առաջացնելու փոխարեն  հասարակությանը տրամադրում է, որ այս արտակարգ իրավիճակը կարող է տևել անհամեմատ ավելի երկար` մեկ տարուց ավել: Փաշինյանը, իհարկե, չի ասել, թե Հայաստանում մեկուկես տարի արտակարգ իրավիճակ է լինելու, բայց եթե երկրի վարչապետն ասում է, թե մեկուկես տարի կարող է տևել պայքարը, շարքային քաղաքացին ենթագիտակցորեն պատկերացնում է, որ այդ պայքարը հենց արտակարգ դրության տեսքով է կատարվելու: Պարետը հայտարարել է, որ ԶԼՄ-ները և անգամ շարքային քաղաքացիները չեն կարող հրապարակել պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն: Իսկ երբ նման դեպքեր լինում են, ապա գրառումներն ու հրապարակումները հեռացվում են: ԶԼՄ խմբագիրներն ահազանգում են, որ անգամ միջազգային լրահոսից թարգմանված լուրերը, որակվում են խուճապ առաջացնող և պարետի հրահանգով հեռացվում ԶԼՄ-ներից: Այս դեպքում Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե կորոնավիրուսի դեմ պայքարը կարող է մեկուկես տարի տևել, պետք է ընդունել որպես պաշտոնակա՞ն, քանի որ դա երկրի վարչապետն է ասել: Ներողություն, բայց մինչ այս պահը համացանցի հայկական տիրույթում խուճապ առաջացնող ավելի լուրջ հայտարարության դեռ չենք հանդիպել: Եթե պարետի որոշմամբ` ելնելով արտակարգ դրության համար սահմանված կանոններից` Փաշինյանի այս հայտարարությունը չհեռացվի, պետք է արձանագրել, որ պարետատունը տուրք է տալիս խուճապային քաղաքականությանը:

Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 8286 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am