Ձերբակալվել են Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը.ArmDay.am
ArmDay.am-ի տեղեկություններով երեկ առավոտյան քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Առուշ Առուշանյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։ Առուշ Առուշանյանը տեղափոխվել է Երևան։
Մենք փորձեցինք կատարվածի վերաբերյալ քննչական կոմիտեից հավելյալ տեղեկություն ստանալ, սական չհաջողվեց կապ հաստատել։
Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանը ՀՀ վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N1019-Ա որոշմամբ նշանակվել է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է համայնքի ղեկավար։
ArmDay.am-ը կփորձի նոր տեղեկություններ պարզել ու ներկայանել մյուս հրապարակումներում։