Արտավազդ Սահակյան. «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Aravot.am

Ճանաչված բժիշկ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով, ըստ էության, զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար, նկատի ունենալով այն, որ Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն եւ եռուզեռ:

Ոստիկանությունից պահանջել էին հեռացնել գրառումը, ինչը եւ արել է ՀՀ վաստակավոր բժիշկը: Ի դեպ, նրա գրառումը հրապարակվել է բազմաթիվ կայքերում: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սահակյանը շեշտեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հարկ համարեց նշել հետեւյալը. «Որպես առողջապահության ոլորտի աշխատակից՝ ասել եմ այն, ինչ ինձանից հետո առողջապահության նախարարն է ասել, որ մարդիկ պետք է քիչ շփվեն, կարգ ու կանոն պահեն, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Կենտրոնի ոստիկանությունից երկու երիտասարդ եկան եւ շատ հարգալից ասացին, որ իմ հոդվածը խուճապածին է: Բացատրեցի, որ ես ասել եմ նույնը, ինչ կառավարությունը, բայց մեկ է՝ իրենք, ասելով, որ մինչեւ քանի տարի ժամկետով ազատազրկման մասին է խոսքը, պահանջեցին, որ ջնջեմ, ինչը եւ արվեց; Հետաքրքիրն այն է, որ սա իմ առաջին ելույթը չէր: Մի քանի օր առաջ պահանջեցի, որ պետք է դպրոցները փակել, եւ Կառավարութունը մեկուկես ժամ հետո նույնը արեց: Հիմա սա, ինչ ասել եմ, նախարարն էլ է ասել: Որեւէ արտառոց բան չեմ տեսնում գրառման մեջ, միայն զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք ուղարկել են այդ երիտասարդ սպաներին: Ճիշտ է, նրանք ինձ հետ շատ հարգալից էին եւ հետո իրենք հրաման էին կատարում»:

դիտվել է 1704 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am