Ափսոս էր հերոսի եղբայրը

Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու միակ առաքելության շնորհիվ քաղաքական դաշտում իր գոյությունը շարունակող Արամ Սարգսյանը շարունակում է խուրդվել քաղաքական հաշվարկներում: Նա այնքան է քծնել ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ էլ տեղ չկա քծնելու, ստիպված անադեկվատ, անհավանական հայտարարություններ է անում, որպեսզի ուշադրություն հրավիրի իր վրա: Մեկ շաբաթ առաջ նա կցվել էր իշխանական քարշակին եւ մարզերում Այո էր քարոզում՝ ՍԴ յոթ դատավորներին հեռացնելու հարցով հանրաքվեի շրջանակներում, հազիվ հարթակ էր ստացել ու սրտի թույնն ու թարախը թափում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու վեց դատավորների վրա: Կորոնավիրուսի պատճառով հանրաքվեն հետաձգվեց, բայց Արամ Զավենիչը շարունակում է նույն գործը, միայն թե նրա հայտարարություններն այլեւս կորցրել են տրամաբանությունն ու բանականությունը: Նա հիմա էլ կոչ է անում Հրայր Թովմասյանին եւ վեց դատավորներին հրաժարվել պաշտոններից եւ հանրաքվեի համար նախատեսված միլիարտները ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին. «Գիտեք՝ ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի գործընթացը կասեցնելուն (որի մասնակիցն էի նաև ես), վկայում է այն մասին, որ մեր իշխանություններն ադեկվատ են… Ինչ վերաբերում է խնդրի բարոյական կողմին, ես շատ կուզենամ, որ Հրայր Թովմասյանն էլ գնահատի այս իրավիճակը: Տեսեք՝ պետությունը 150 միլիարդ դրամ է ներդնելու համաճարակից երկրի պաշտպանության գործի համար: Հրայր Թովմասյանը և ՍԴ անդամները կարող են 3 միլիարդ դնել: Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ հրաժարվում է մի միլիոն աշխատավարձից: Այդ մեկ միլիոնը ոչ մի բան է, Հրայր ջա՛ն, այսօր խնդիրն այլ հարթության մեջ է, այս սահմանադրական հանրաքվեն 3 միլիարդ արժե, եկեք հրաժարվեք, դիմում գրեք դուրս եկեք, ասեք՝ այդ 3 միլիարդը տալիս ենք, մեզ չկարողացաք ստիպել, մեզ չգնեցիք աշխատավարձով, բայց այսօր քանի որ այս վիճակն է, երկիրը պայքարում է այս վիրուսի դեմ, մենք՝ ՍԴ անդամներով, հրաժարական ենք տալիս և այդ 3 միլիարդը տալիս ենք այս վիրուսի դեմ պայքարող բժիշկների ֆոնդին, թող նրանք հավելավճար ստանան»,- ասում է նա: Հարց է առաջանում՝ ինչի Հրայր Թովմասյանն էր այդ 3 միլիարդը բյուջեից դուրս գրել հանրաքվեի համար, որ հիմա էլ հրաժարվի: Միգուցե պարոն Սարգսյան մի քանի անգամ էլ մտածելու փորձեր անեք եւ միգուցե հասկանաք, որ քայլը պետք է անեն ոչ թե Հրայր Թովմասյանն ու մյուս դատավորները, այլ ձեր պաշտելի կուռք Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ադեկվատության մասով էլ լավ կանեք՝ լռեք: «Կորոնավիրուսն ում շունն ա» եւ «թու-թու-թու»-ի սկզբունքով առաջնորդող վարչապետը քարոզարշավ էր անում, վտանգում հանրության առողջությունը, երբ Հայաստանում արդեն գրանցվել էր առաջին վարակի դեպքը: Այնքան ադեկվատ էր, որ արտերկրից , եւ հատկապես համաճարակային գոտուց ժամանող մարդկանց թողեց իրենց համար հանգիստ ֆռֆռալ ու վարակել տասնյակ հայրենակիցների: Այնքան ադեկվատ էր, որ քարոզարշավըտ դադարեցնելուց եւ Երեւան վերադառնալուց հետո փոխանակ մտածեր այս հարցերը կազմակերպելու մասին, ընտանիքին առավ ու թռավ Սսեւանի դաչա՝ ինքնամեկուսացման պատրվակով: Այնքան ադեկվատ է, որ իր ձախողումները կոտրեց էջմիածնեցի հայտնի կնոջ գլխին՝ նրան դարձնելով՝ համազգային թիրախ: Շարունակե՞նք, թե մեկ է, չեք հասկանալու: Ամենայն անկեղծությամբ ցավում ենք,որ քաղաքական խաղերին որոշել եք կուլ գնալ՝ մոռանալով անգամ, որ դուք հերոսի, մեր սպարապետի եղբայրն եք: Փաշինյանին քծնելու հարցով կարծես թե մարտահրավեր եք նետել Ստյոպա Սաֆարյանին, բայց դադարեցրեք, դուք վաղուց կրած ունեք իրեն:

Անի Սահակյան

դիտվել է 5799 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am