Գալիս է Փաշինյանի միլիոնները հաշվելու ժամանակը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ աղմկահարույց գրառում էր արել: Նա անդրադարձել էր իշխանությունների՝ կորոնավիրուսի հանդեպ դրսեւորած անպատասխանատու եւ իմիջիայլոց վերաբերմունքին, նկատելով, որ դրան վերաբերում են «Կորոնովիրուսն ում շունն ա» սկզբունքով, անդրադարձել է նաեւ հայտնի արտադրամասին, որտեղ համաճարակը մոլեգնել է եւ կան տասնյակ վարակվածներ.«Այս արտադրամասի անունն այսպես էլ մնաց՝ «հայտնի արտադրամաս»։ Նիկոլ Փաշինյանն այնքան նուրբ է, որ ասում է. ««Արտադրամասը գաղտնիք չէ, ուղղակի զուտ կոռեկտությանաս առումով, ինչպես մենք հիվանդացած մարդկանց անունները չենք նշում, զուտ էթիկայի առումով, այնպես էլ ընկերության անունը չենք նշում, բայց կարող եմ ասել, որ արտադրաամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում եւ Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է» (տես նրա հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը մարտի 18-ին)։

Ի՞նչպիսի նրբանկատություն։ Հետո էլ ասում եք ՆՓ-ն կոպիտ է։ Չի կարող արտադրամասի անունը տալ, տիրոջը տեղը չի բերում։ Իսկ սա այն նույն հայտնի օլիգարխն է, որին ՆՓ-ն իր կյանքի նախավարչապետական հատվածում քլնգում էր, իսկ հետվարչապետական հատվածում ախպերացել է։ Նույնիսկ արտոնություններ է տվել արտադրական գործունեություն ծավալելու համար։ Նիկոլ շատ մի ատիր, սիրել կա։ Եվ ապա այս պարոնը, շահույթի մոլուցքով տառապող, Իտալիայում կորոնավիրուսի ծաղկման օրերին ինստրուկտոր է ընդունում։ ՆՓ-նճիշտ չի ասում երբ ասում է, որ նա իբր թե առողջապահության նախարարաության հսկողության տակ էր։ Սրիկան ջերմությունն իջեցնող հաբեր էր ընդունում։ Այդ ի՞նչ հսկող էր, որ հազը չէր նկատում։ Կամ հսկող չկար կամ էլ ֆուֆլո էր։ Այդպես խոսելով ՆՓ-ն պարզապես իր եղբայր օլիգարխին է պատսպարում։ Խնդիրը շատ պարզ է. ևս մեկ քրեական հետապնդում էլ այս գործարանատիրոջ նկատմամբ պետք է իրականացվի։ Կարծում եմ, իրավապահ մարմիններն ի վիճակի կլինեն սահմանել այս գործարանատիրոջ-օլիգարխի անուն ազգանունը»:

Իհարկե գրառումից հետո արտակարգ պարետն անմիջապես հրահանգեց հանել այն, բայց ահա, այսօր նույն օլիգարխի մասին նոր սկանդալ պայթեց: Լրագրող Մարինե Խառատյանն արդեն բաց տեքստով գրեց, որ ահազանգ է ստացել խոշոր գործարար, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոյա սեմյա» ընկերությունում աշխատողներից, որ իրենց ստիպում են ներկայանալ աշխատանքի, այն դեպքում, երբ իրենց արտադրամասը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հետ նույն վայրում, որտեղ տեղի է ունեցել իտալացի տեխնոլորգի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպքը:
Եւ , ահա, շատ չանցած ԱԱԾ աշխատակիցներն այցելել են նաեւ լրագրողի բնակարան ու պարտադրել հեռացնել գրառումը:

Լավ որքան կարելի է հանուն սիրելի օլիգարխի աչք փակել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում : Ինչպես հասկանալ՝ էջմիածնեցի տիկնոջը Նիկոլ Փփաշինյանն անձամբ է թիրախ դարձնում, հայտարարելով, թե անպատասխանատու վարքագիծ է դրսեւորել, ջերմությամբ գնացել է նշանդրեք, իսկ ահա Ալեքսանյանի անունը կյանքի ու մահվան գնով չեն տալիս: Ավելին, լայվ է մտնում սիրելի օլիգարխի սուպերմարկետներից, գովազդում նրա ապրանքները, մարդկանց էլ ուղղորդում գնան ու շենացնեն սիրելիի բիզնեսը: Հիմա այսքանից հետո ինչպես հավատալ, որ Փաշինյանն այս ամենում չունի անձնական շահ: Ժամանակին ինքն էր մեղադրում Սերժ Սարգսյանին, թե արտոնություններ է տալիս սիրելի օլիգարխնեին, նրանք էլ ճամպրուկներով փող են հասցնում Սերժ Սարգսյանին: Հիմա կարող է նույն սկզբունքով է նաեւ ինքն աշխատում, հատկապես, որ Հայաստանը փոքր է ու լսում ենք, որ սիրելի օլիգարխի կինն էլ դարձել է Աննա Հակոբյանի ընկերուհին ու ինչպես մամուլն է գրում, շքեղ նվերներ է անում: Նիկոլ Փաշինյանը շուտով, շատ շուտով էլ չի կարողանալու պարծենալ իր դատարկ գրպաններով, եթե այժմ նրանք կիսով չափ են լիքը, ապագայում լեփ-լեցուն են դառնալու՝ շնորհիվ սիրելի օլիգարխների:

Անի Սահակյան

դիտվել է 8753 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am