Իշխանությունը վախեցած է. ինքնամեկուսացում կամ 5 տարի ազատազրկում

 

Հայաստանի Ազգային ժողովը հրատապ արտահերթ նիստում քննարկում է Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որով արտակարգ դրության պայմաններում լուրջ խստացումներ են նախատեսվում:
Առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջների խախտման համար սահմանել վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտման համար նախատեսվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով։
Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով էլ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Հարցը ներկայացնող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշել է, որ ՀՀ ներկա օրենսդրությամբ արտակարգ ռեժիմի նորմերի պահպանման խախտումների համար լիարժեք իրավական հետևանքներ չի նախատեսում, ուստի արտակարգ դրության ռեժիմի պահպանումը խնդիրներ է հարուցում:
<<Ոչ բոլոր քաղաքացիներն են հոժարակամ համաձայնվում մեկուսացման կամ ինքնամեկուսացման>>,- ասել է փոխնախարարը:
Օրենսդրական առաջարկվող փոփոխությունները փաստում են, որ իշխանությունն իրականում խուճապի մեջ է և արդեն դիմում է ոչ ադեկվատ քայլերի:

Նախ ԶԼՄ-ների դեմ ձեռնարկվող քայլերն արդեն զավեշտի են վերածվում, խուճապ առաջացնելու անվան տակ անգամ միջազգային լրահոսի թարգմանված նյութերն են հեռացվում: Սա ուղղակի միջոց է ԶԼՄ-ներին ճնշելու և արդեն կապ չունի արտակարգ ռեժիմի նորմերի պահպանման հետ: 
 Ինչից է այդպես վախեցած կառավարությունը և ինչու պետք է քաղաքացին հրաժարվի մեկուսանալ կամ ինքնամեկուսանալ, եթե կեցության նվազագույն պայմանների ապահովման հարցը լուծում ստանա: Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակ հայտարարվել է տարբեր երկներում, և մեկուսացումից հրաժարվելու համար ազատազրկում աշխարհի այլ երկրներում ևս սահմանվել է:5 տարի ազատազրկմամբ սպառնացող պատկան մարմիները իրենք իրենց հարց տվել են` եթե մարդը 14 օր ինքնամեկուսանա, ով է հոգալու նրա ընտանիքի ապրուստի և ամենօրյա հացի խնդիրը: Օրավարձով աշխատող քաղաքացիներին գործատուները չաշխատած օրերի համար պատրա՞ստ են վճարել կամ վճարո՞ւմ են: Ցանկացած մեկուսացում և ինքնամեկուսացում նաև գին ունի, որի դիմաց ինչ-որ մեկը պետք է վճարի: Եթե նման խիստ պահանջներ  սահմանողը պետությունն է, ուրեմն պետությունն էլ պետք է ստանձնի այդ գինը վճարելու պատասխանատվությունը: 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում, որտեղ աշխատանքային իրավահարաբերությունների մակարդակը շատ ցածր է, նման կատեգորիկ քայլերն անթույլատրելի են, ավելին` դրանք կարող են լուրջ հակազդեցություն առաջացնել:


Հայկ Դավթյան

դիտվել է 3671 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am