Թալանչիների լավությունն ու կորոնավիրուսը

ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցվեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ այս քայլն արվում է իր նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ։
«Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցություններին, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին»,- գրել է Միրզոյանը։Նա նաև հավելել է, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ փոխանցել են բացված հատուկ հաշվեհամարին։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ուշադրություն դարձրեցի՞ք, խոսքը մարտ ամսվա պարգեւավճարի մասին է, ամիսը դեռ չի լրացել, խոսքը մեր մեջ ազգընտիրներն էլ դեռ պարզ չէ, թե ինչ աշխատանք են տարել, բայց հայտնի է, որ պարգեւավճարներ են ստանալու, այսինքն մարդիկ մեր վճարած հարկերից պարգեւավճար են ստանում դեռեւս չարված աշխատանքի համար ու այդ գումարները ուղղում են կորոնովիրուսի դեմ պայքարին եւ երկու օր է հերոսանում են, իրենց քայլը ներկայացնում անձնազոհություն:
Որ այս իշխանությունը ինչպես, Հրանտ Բագրատյանն է բնորոշել, հաջորդ իշխանության կողմից դատվելու է պետական բյուջեն այսպես անխնա սեփական գրպանները լցնելու, գանձագողության համար, այդ մասին արդեն իսկ երկրորդ կարծիք չկա: Մարդիկ որոշել են, որ կարող են ամեն ամիս բյուջեով աշխատավարձի պես իրենց պարգեւավճար գրել, այն պարագայում, երբ իրենց աշխատավարձերը կարգավորվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենքով ու այդպես էլ ապրել գոհ ու երջանիկ: Ընդ որում բարձր մակարդակի այս թալանի համար պատասխան են տալու թե իշխանությունները, թե ընդդիմությունը, որը սկսվեց, երբ նախարարների աշխատավարձերը պարգեւավճարով եռապատկելուց ու իրենց իսկ կողմից բարձրացված աղմուկից հետո մի թուլափայ էլ իրենց դեմ գցեցին ու երեսուն տոկոսի չափով ամենամսյա պարգեւավճար սահմանեցին: Ուր են ԲՀԿ-ի ու Լուսավորի այն խրոխտ տիկնայք ու պարոնայք, ովքեր Փաշինյանի կաբինետին կանչում էին բացատրություն տալու, հիմա ինչու են ձենները կտրել ու հանգիստ նստել տեղները՝ իշխանության հետ թալանելով պետական բյուջեն:

Ունենք մի իրավիճակ, երբ երկում բազում սոցիալական չլուծված խնդիրներ կան, բայց պատկան նախարարության ղեկավարը 8 ամսում 30 հազար դոլար պարգեւավճար է ստանում: Չենք խոսում ՊԵԿ-ի եւ մնացյալ կառույցների մասին, որտեղ քարտուղարուհիների մեկ տարվա աշխատավարձով նույնիսկ կարելի էր մեկ հիվանդանոց պահել ու չմտածել ծննդատները փակելու մասին: ՊԵԿ-ում շուրջ 400 աշխատակցի կրճատեցին, որպեսզի մնացողները շատ գումարներ ստանան, հատկացվելիք գումարը բաշխվի քիչ թվով մարդկանց: Հասկանալի է, որ այսկերպ Փաշինյանը փորձում է թիմ ձեւավորել, մարդկանց գայթակղել ու իր կողքը պահել ահռելի գումարներով, սակայն բոլորը՝ ընդդիմությունից սկսած, պետք է պատրաստ լինեն, որ վաղը դատվելու են միասին:

Անի Սահակյան

դիտվել է 4827 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am