Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյան

«Այս պահից սկսած մինչ հունվարի 18-ը հանրապետության տարածքը գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում : Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 18-ը աստիճանաբար երկրի ողջ տարածքում կբարձրանա`  7- 9-ը աստիճանով »,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը : Սուրենյանը փաստեց, որ առաջիկա օրերին բացառապես տաք եղանակ է սպասվում. «Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունվարի 18-ին `Սյունիքի հովիտներում և  Տավուշի հովիտներում կանխատեսվում է 18-ից 20 աստիճան տաքություն: Մայրաքաղաքում ակնկալվում է մինչև 10 աստիճան տաքություն: Գիշերային ջերմաստիճանները նույնպես փոփոխություն կկրեն: Եթե այսօր գրանցվել է  մինուս 4 -5 աստիճան ցուրտ, ապա հունվարի 18-ի գիշերը ջերմաստիճանը կլինի դրական: Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև 18-ը ներառյալ, ապա 19-ին հանրապետության տածքին կմոտենա ցիկլոն, որը կրկին տաք ցիկլոն է: Հունվար 19-ին լեռնային շրջաններում ձյուն կտեղա, իսկ նախալեռնային և հովտային գոտիներու տեղումները կլինեն անձրևի տեսքով : Օդի ջերմաստիճանը այդ օրերին նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով»,-հայտնեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը: Զրույցից հետո Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքի էջում տեղադրեց ինֆորմացիա, որտեղ հայտնում է. «Այս տարվա հունվարը աչքի է ընկնում եղանակակլիմայական պայմանների մի շարք անոմալիաներով, որը առաջինը ազդում է մարդկանց առողջության վրա: Հունվարի 1-2-ին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետետության առանձին հատվածներում տեղաց այնքան ձյուն, որը կզմեց ամսեկան տեղումների նորմայի կրկնապատիկը: Այնուհետև հունվարի 3-4-ին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազեց Արարտյան դաշտում և Երևանի ցածրադիր հատվածներում հունվարի 4-ի գիշերը գրանցվեց -20…-24 աստիճան ցուրտ: Այնուհետև հունվարի 5-7-ին ջերմաստիճանը այնքան բարձրացավ, որ -24 աստիճան ցրտից հետո հունվարի 7-ին Արարատյան դաշտում և Երևանում տեղաց անձրև: Տաք եղանակը պահպանվեց մինչև հունվարի 14-ը, այդ օրը Կապանում գրանցվեց +18, Իջևանում +16, Արարատյան դաշտում մինչև +9 աստիճան տաքություն, որը նորմայից բարձր էր 7-9 աստիճանով: Անցած գիշեր ջերմաստիճանը կրկին նվազեց Աշոցքում հասնելով -21, Գավառում -16, Երևանում -3…-4: Հիմա նորից տաք օդի նոր ալիք: Հունվարի 17-ից օդային հոսանքները փչելու են հենց Իրաքի տարածքից, օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում բարձրանալու է 7-9 աստիճանով, Հունվարի 18-ին Տավուշի և Սյունիքի հովիտներում ակնկալվում է մինչև +16…+19 աստիճան տաքություն, Արարատյան դաշտում և Երևանում մինչև +10, այդ ջերմաստիճանը արդեն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք եղանակ: Հունվարի 19-ին մոտենում է հաջորդ ցիկլոնը, որը նույնպես տաք է, հովտային բոլոր շրջաններում կանխատեսվում է անձրև»,-նշել է Սուրենյանցը: Լուսինե Ղազարյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am