Բաքվի կենտրոնում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը. Ազատություն

Այն, որ Ադրբեջանի նախկին նախագահ և գործող նախագահի հայր Հեյդար Ալիևի` Բաքվի ամենակենտրոնում գտնվող հսկա հուշարձանը պղծվել է, հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան, երբ սոցիալական ցանցերում այդ փաստը հաստատող լուսանկարներ հայտնվեցին: Բաքվի Սաբաիլի վարչական շրջանում` Կենտրոնական բանկի շենքից հաշվված մետրերի վրա գտնվող այգում տեղադրված հուշարձանի պատվանդանին անհայտ անձինք գիշերը սպիտակ ներկով ադրբեջաներեն և անգլերեն գրություններ էին թողել: «Կեցցե ստրուկների տոնը», – ադրբեջաներեն գրված էր Ալիևի հուշարձանի պատվանդանին: «Կորչի համակարգը»` պայմանականորեն այսպես կարելի է թարգմանել հայհոյանք պարունակող անգլերեն գրառումը, որ հայտնվել է Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին դիմային հատվածում: Ակցիայի հեղինակների մասին գոնե մինչև այս պահը որևէ բան հայտնի չէ: Դատելով, սակայն, այն հանգամանքից, որ Ալիևի հուշարձանի պատվանդանին գրություններից բացի նաև անարխիստների նշանն էր հայտնվել, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունները բախվել են Բաքվում գործող և վերջին շրջանում բավական ակտիվացած ձախակողմյան խմբավորումների գործունեությանը: Բացի այդ, հազիվ թե պատահական լինի այն իրողությունը, որ Հեյդար Ալիևի հուշարձանը պղծելու մասին առաջիններից մեկը տեղեկացրեց ադրբեջանցի ձախ ակտիվիստներին միավորող Solfront-ը`«Ձախ ճակատ» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում: Ադրբեջանցի ձախերը, ի դեպ, Ալիևի պղծված արձանի լուսանկարը սոցիալական ցանցում ուղեկցել էին Իոսիֆ Բրոդսկու հայտնի բանաստեղծության տողերով` «Ազատություն է, երբ չգիտես բռնակալի հայրանունը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am