Ոչ միայն տեղեկություններ են դուրս եկել, այլ ձայնագրություններ են արվել.Վահրամ Բաղդասարյան

Լրագրողները այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին հայտարարության մասին, որ ինքը չի ցանկանում ճանապարհ անցնել ինֆորմացիան դուրս տանող պատգամավորների հետ: «Այդ փակ հանդիպմանը եղել են ոչ միայն ՀՀԿ, այլ նաև այլ խմբակցությունների ղեկավարներ:Շատ ցավում եմ, որ ոչ միայն տեղեկություններ են դուրս եկել, այլ ձայնագրություններ են արվել, ինչն անթույլատրելի է պարզապես, և դրանից հետո պաշտպանության նախարարին խնդրել, որ մեզ հետ անկեղծ լինի… Բնականաբար, չի լինի: Երևույթը բավականին տհաճ է, առավել ևս, որ հարցը վերաբերում է Ղարաբաղին»,- ասաց նա: «Համամիտ եմ պաշտպանության նախարարի դիրքորոշման հետ ու չեմ ուզում ինչ-որ մեկին մատնացույց անել:Տեղեկատվության արտահոսքը եղել է տվյալ պատգամավորի հարաբերությունները ԶԼՄ-ի հետ բարձր պահելու համար:Չեմ կարծում, որ հատուկ վատ նպատակով է եղել, որ հասնի մեր թշնամուն և այլն»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ պատգամավորները պահանջել էին փակ հանդիպում անցկացնել Սեյրան Օհանյանի հետ, որպեսզի ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները սահմանին տիրող իրավիճակի, ապրիլյան ռազմական բախումների և այլ հարցերի մասին: Սակայն փակ հանդիպման մանրամասները որոշ պատգամավորներ հայտնել են որոշ լրատամիջոցների, ինչը դուր չի եկել Սեյրան Օհանյանին:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am