«Победа»-ն դադարեցնում է դեպի Հայաստան թռիչքները
«Победа»-ն դադարեցնում է դեպի Գյումրի (Հայաստան) թռիչքները 2020 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Նախօրեին «Аэрофлот» – ը հաղորդել է, որ կրճատում է չվերթները դեպի Հայաստան:
««Победа» լոուքոսթերը 2020 թվականի մարտի 19-ից դադարեցնում է Մոսկվայից Գյումրի թռիչքները՝ կապված Հայաստանի կառավարության կողմից Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հետ», – ասված է հաղորդագրության մեջ: