Կինոն նոր է սկսվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները կզբաղեցնեն ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարները: Փաշինյանն այս մասին ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Արդեն որոշել եմ: Ոստիկանապետի ԺՊ-ն կնշակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց հետո, իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո:
Ուղիղ վեց ամիս այս պաշտոնյաներն անցան փորձաշրջան եւ ըստ ամենայնի հաջող են հանձնել ստուգողական թեստերը: Վանեցյանի եւ Օսիպյանի աղմկոտ հեռացումից եւ սթափության կոչերից հետո , անշուշտ, հետաքրքրական էր, թե ովքեր էին նշանակվելու այդ պաշտոններում, ովքեր են համաձայնելու դառնալ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, որոնք օրվա ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում պետք է կատարեն վարչապետի կամայականությունները, ինչը ինչ-որ պահից հրաժարվեցին անել Օսիպյանն ու Վանեցյանը: Թերեւս կարիք չկա հիշեցնելու, թե ինչ այլանդակություններ ու մասկի շոուներ էր նրանց պարտադրցել, ինչի մասին Վանեցյանը թափանցիկ ակնարկներ է արել, թիրախում հատկապես ՍԴ-ն էր ի դեմս նախագահ Հրայր Թովմասյանի:

Էդուարդ Մարտիրոսյանի եւ Արման Սարգսյան վեցամսյա պաշտոնավարման ողջ էպոպեան եղել է բոլորիս աչքի առջեւ՝ սատանաների որսից, մինչեւ Վստրեչի ապերի տան խայտառակ օպերացիա: Այս մարդին որեւէ անգամ, որեւէ ձեւով չեն առարկել վարչապետի խելագարության կանխավարկածով առաջ քաշած գաղափարներին եւ ԱԱԾ ժամանակավոր տնօրենն ավելի եռանդով էր հաստատում սատանաներին բռնելու հրահանգը ու վստահեցնում, որ բռնելու են, քան Նիկոլ Փաշինյանն էր այդ մասին խոսել:Նորմալ երկրներում այս մարդկանց, բնականաբար, հասկանալի է, թե ուր կուղարկեին, ինչպես առաջին նախագահը կասեր՝ միանգամայն խենթանոց, իսկ մեզ մոտ,քանզի այդ հատկանիշները խիստ պահանջված են եւ պահանջված են պետության ղեկավարի մակարդակով, ուստի ոչ թե խենթանոց, այլ կառավարական ապարատ:

Այնպես որ, կինոն դեռ նոր է սկսվելու եւ ազգովի ականատեսն ենք լինելու այս երկու սյուռ սցենարիստների արկածային թրելերներին:

Անի Սահակյան

դիտվել է 9727 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am