Ջո Բայդենը ԱՄՆ-ում թափ է հավաքում. Նա կոչ է անում՝ մի կողմ թողնել քաղաքական տարաձայնությունները

ԱՄՆ նախագահության դեմոկրատ գործիչները պատրաստվում են լծվել են ներկուսակցական նախնական ընտրությունների գործընթացին:

Չնայած Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի շարունակվող տարածմանը, օրերս միանգամից երեք խոշոր նահանգներում՝ Ֆլորիդայում, Իլինոյսում և Արիզոնայում Դեմոկրատական կուսակցության հարյուր հազարավոր աջակիցներ գնացին տեղամասեր՝ փրայմերիներին, ներկուսակցական ընտրություններին մասնակցելու նպատակով:
Ամերիկյան միակ նահանգը, որ մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու համար որոշեց հետաձգել քվեարկությունը, Օհայոն էր: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ նախօրեին կայացած ներկուսակցական ընտրությունների ընթացքում մասնակցության բարձր ցուցանիշը ապահովվեց հիմնականում վաղաժամ, փոստային քվեարկության շնորհիվ: Արիզոնայում, օրինակ, հեռակա կարգով քվեարկած դեմոկրատ ընտրողների թիվն ավելի մեծ էր, քան տեղամասեր այցելածներինը:

Առավել բարդ է եղել իրադրությունը Իլինոյսի խոշորագույն քաղաքում` Չիկագոյում, որտեղ տեղամասերից շուրջ 200-ը վերջին պահին, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ուժի մեջ մտած սահմանափակումների պատճառով, տեղափոխվել էին այլ վայրեր: Որպես հետևանք՝ Իլինոյսում քվեարկության մասնակցության ցուցանիշը ավելի ցածր էր, քան 2016 թվականի փրայմերիների ընթացքում: Նույնն իրադրությունն էր Ֆլորիդայում, որտեղ, ըստ The New York Times-ի, տարեց ընտրողների մի զգալի մասը գերադասել էր մնալ տանը:

Չնայած այս ամենին, երեք նահանգներում էլ ընտրությունների արդյունքները որևէ անակնկալ չմատուցեցին. նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ընտրարշավը շարունակում է թափ հավաքել:

Արիզոնայում քվեների շուրջ 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Բայդենը ստանում է դեմոկրատ ընտրողների 43, իսկ նրա հիմնական մրցակից, Վերմոնտից ընտրված անկախ սենատոր Բերնի Սանդերսը` 31 տոկոսը: Իլինոյսում Բայդենի օգտին քվեարկել է ընտրողների 59, Սանդերսի օգտին` 36 տոկոսը:

Առավել համոզիչ հաղթանակ նախկին փոխնախագահը արձանագրեց Ֆլորիդայում: Այստեղ Բայդենի օգտին է քվեարկել փրայմերիների մասնակիցների 61, իսկ Սանդերսի օգտին՝ ընդամենը 22 տոկոսը: Օրերս կայացած քվեարկությունը շատերի կարծիքով աննախադեպ էր ամերիկյան ընտրությունների բավական հարուստ պատմության ընթացքում: Սա այն եզակի դեպքերից էր, երբ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո թեկնածուները որևէ հանրահավաք չկազմակերպեցին:
Ջոզեֆ Բայդենն իր հաղթանակի ճառը հնչեցրեց քվեարկությանը մասնակցած շրջաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Դելավեր նահանգի իր տնից: «Ես ցանկանում եմ դիմել հատկապես այն երիտասարդ ընտրողներին, որոնց ոգեշնչում է սենատոր Սանդերսը: Ես ականջալուր եմ լինում ձեզ: Ես գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Իմ նպատակը այնպիսի թեկնածուի ընտրությունն է, որն ի վիճակի կլինի միավորել այս կուսակցությունը, իսկ հետագայում նաև ողջ երկիրը: Այսպիսի պահերին մենք պետք է մի կողմ թողնենք քաղաքական տարաձայնությունները: Կորոնավիրուսին միևնույն է` դու դեմոկրատ ես, թե հանրապետական», - հայտարարել է Բայդենը:
Նախկին փոխնախագահի մրցակիցը` Բերնի Սանդերսը, ամերիկացիներին դիմեց մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող իր գրասենյակից` Ֆլորիդայում, Իլինոյսում և Արիզոնայում տեղամասերի փակումից քիչ անց: Սանդերսը, սակայն, գերադասում էր խոսել ոչ թե իր կրած պարտության, այլ կորոնավիրուսի համաճարակի և դրա տնտեսական հետևանքների մասին: «Առողջապահական և տնտեսական այս ճգնաժամը չպետք է փող աշխատելու ևս մեկ հնարավորություն դառնա ամերիկյան կորպորացիաների և Ուոլ Սթրիթի համար: Մենք պետք է կանխենք դեղագործական ընկերությունների կողմից գների բարձրացումը: Բացի այդ, այն պահին, երբ ի հայտ գա կորոնավիրուսի պատվաստանյութը, այն պետք է դրվի ազատ վաճառքի», - ասել է Սանդերսը` ընդգծելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հնարավոր հաջողությունը չպետք է դեղագործական որոշ ընկերությունների համար գերշահույթ ստանալու ևս մեկ առիթ դառնա:

Արդեն իսկ ակնհայտ է, որ կորոնավիրուսի համաճարակը լրջորեն ազդել է ամերիկյան ներկուսակցական ընտրությունների ողջ ժամանակացույցի վրա: Ըստ ռադիոկայանի՝ Օհայոյից բացի ևս չորս նահանգներ` Ջորջիան, Լուիզիանան, Քենթուկին և Մերիլենդը այս շաբաթ հայտարարեցին, որ առաջիկա շաբաթներին նախատեսված դեմոկրատական փրայմերիները չեն կայանա և կհետաձգվեն առնվազն մեկուկես-երկու ամսով:
Ապրիլի 28-ին նշանակված ներկուսակցական ընտրությունները մինչև հունիսի 23-ը հետաձգելու հնարավորությունն են քննարկում նաև ավանդապես դեմոկրատների օգտին քվեարկող խոշորագույն մեկ այլ նահանգի` Նյու Յորքի կուսակցականները: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմինը` Ազգային կոմիտեն, արդեն իսկ դիմել է տեղական կառույցներին` կոչ անելով առաջիկա փրայմերիների ընթացքում հիմնական շեշտը դնել հեռակա, փոստային քվեարկությունների վրա:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութիջիջը, Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը և Տեխասից կոնգրեսական Բեթո Օ’Ռուրքը, որոնք դադարեցրեցին ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման պայքարը, պաշտպանում են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի նախընտրական արշավը:

Ի դեպ, կան խոսակցություններ, որ ամերիկահայ կազմակերպությունները հնարավոր է հօգուտ Բայդենի կողմնորոշվեն առաջիկա ընտրություններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2048 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am