Թուրքիան ու Իրանն էլ չեն վստահում Ալիևին. կեղծ «եղբայրության» և «բարեկամության» խորքերը

Ադրբեջանի հարաբերություններն իր հարևանների, նույնիսկ «եղբայրական» համարվող Թուրքիայի հետ, միայն հրապարակային են թվում հարթ ու համերաշխ: Իրանում Թուրքիայում որոշ շրջանակներ, որոնք համարվում էին Գյուլենականներ, մշտապես հայտարարել են, որ Էրդողանն ու Ալիևը միայն հրապարակային են «եղբայրներ», իրականում նրանք կապում է շահը և անձնապես նրանք միմյանց առանձնապես տանել էլ չեն կարողանում:

Իհարկե, հրապարակային այս մասին որևէ հրապարակում չես գտնի: Բայց հարկ եղած ժամանակ, թուրք-ադրբեջանական շահի որոշ դրսևորումներ գալիս են ապացուցելու, որ հարկ եղած ժամանակ այդ հարաբերություններում իշխում է շահը:

Օրինակ, Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար, միլիարդատեր Մյուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, Գուրբանօղլուն հեռախոսային կապի մեջ է եղել գյուլենական շարժման բարձրաստիճան ղեկավարության հետ, աշխատավայրում հանդիպումներ ունեցել կազմակերպության անդամ, Ռուսաստանում հոգևոր ծառայություն իրականացնող իմամ Ահմեդ Համդի Վուրալի հետ։

Նշենք, որ Մանսիմով Գուրբանօղլուն «Palmali Group»-ի սեփականատերն է: 2014 թվականին նա ընդգրկվել է Թուրքիայի ամենահարուստ գործարարների տասնյակում։ 2015-ին «Forbes»-ը նրա կարողությունը գնահատել է 1,3 մլրդ դոլար: Հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապերով։ Մանսիմովը մեղադրվում է նաև 21.2 մլն դոլար Էրդողանի ընտանիքին փոխանցելու, ինչպես նաև Մեն կղզում գրանցված ընկերության հետ կապերի մեջ, որը պատկանում է Էրդողանի աներորդուն և վերջինիս որդուն:

Իրան-Ադրբեջան հարաբերություններում էլ պարբերական խնդիրները գաղտնիք չեն: Ինչպես հայտնում է 1in.am-ը՝ Ադրբեջանում փետրվարի 29-ին ձերբակալել են «Ադրբեջանի իսլամական կուսակցության» ղեկավարի պաշտոնակատար հաջի Իլհամ Ալիևին: Մարտի 2-ին Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով նրան դատապարտել են 4 ամսվա ազատազրկման: Իրադարձությունն ի սկզբանե լայնորեն լուսաբանվել է Իրանի մամուլում:

Ըստ կայքի՝ հատկանշական է, որ Ալիևի ձերբակալությանը Իրանի ԶԼՄ-ները, այդ թվում՝ պետական IRNA լրատվական գործակալությունը սկսել են անդրադառնալ մարտի 1-ից սկսած: Ադրբեջանական մամուլում, բացառությամբ միջադեպին փետրվարի 29-ին անդրադարձած մեկ իսլամական ուղղվածության կայքի, իրադարձությունը սկսել է լուսաբանվել միայն մարտի 2-ից և այն էլ՝ ընդդիմադիր լրատվամիջոցներում:

«Իսլամական գործիչների և «իրանական հետքի» նկատմամբ խիստ զգայունությունը նոր երևույթ չէ Ադրբեջանում: Այդ երկրի անկախացումից ի վեր շիա հավատացյալները ենթարկվել են ճնշումների: Իր ձևավորման հենց սկզբից հետապնդումների է արժանացել նաև «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը»: 1995թ. կուսակցությունը զրկվել է պետական գրանցումից: 1996թ. հայրենիքին դավաճանելու և Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալվել է կուսակցության առաջնորդ Ալիաքրամ Ալիևը: 2011-ին ձերբակալվել է նաև կուսակցության նոր առաջնորդ Մովսում Սամադովը, որը հաճախ էր քննադատում Բաքվի կրոնական քաղաքականությունը: Սամադովն ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու մեղադրանքով դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Ադրբեջանում նմանատիպ ճակատագրի են արժանացել նաև իսլամական մեկ այլ կազմավորման՝ «Մուսուլմանական միասնություն» շարժման ղեկավարն ու անդամները: Ադրբեջանում նաև խիստ վերահսկողություն է սահմանված շիա հավատացյալների կենտրոն, «Իսլամական կուսակցության» և «Մուսուլմանական միասնության» «հայրենիք» Նարդարան ավանի նկատմամբ», գրում է կայքը:

Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ ճնշումները չեն վրիպել Իրանի ուշադրությունից: Իրանցի բարձրաստիճան հոգևորականները, քաղաքական գործիչները երբեմն շատ սուր քննադատության են արժանացրել Ադրբեջանի իշխանություններին՝ անգամ Թեհրանից պահանջելով վերանայել Բաքվի հետ հարաբերությունները: Ի. Ալիևի կալանավորումը առիթ հանդիսացավ, որպեսզի Իրանի մամուլը կրկին անդրադառնա այդ հարցին: Այս համատեքստում Իրանի ԶԼՄ-ները, մատնանշելով Բաքու-Թել Ավիվ հարաբերությունները, ընդգծել են, որ կալանավորումը կարող էր իրականացված լինել Իսրայելի ճնշմամբ:

Իրանական կողմի արձագանքը, սակայն, միայն մամուլի հրապարակումներով չի սահմանափակվել: Ալիևի կալանավորումը դատապարտող հայտարարություններ են արել հոգևորականներ, հասարակական, մշակութային, քաղաքական գործիչներ: Թավրիզի նորընտիր պատգամավոր Ռուհոլլահ Մոթաֆաքեր Ազադը, որն, ի դեպ, հայտնի է արցախյան հակամարտության հարցում ադրբեջանամետ դիրքորոշմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․ «Բաքվում Հաջի Իլհամ Ալիևի ձերբակալությունը ցույց տվեց, որ Իրանի իսլամական հանրապետությունը պետք է ինչ-որ կերպ փոխի հարևանների նկատմամբ իր արտաքին քաղաքականությունը: Մեր հարաբերությունները չպետք է բացասական հաշվեկշռի վրա ձևավորվեն, պետք է իսլամական գործիչների նկատմամբ ճնշումները նրանց վրա ծանր նստեն»:

«Անկախ ուսանողների իսլամական ասոցիացիաների միությունը» Բաքվին կոչ է արել վերջ դնել իսլամատյացությանը և վերադառնալ իսլամական ակունքներին: «Տարիներ է, ինչ Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունը Ալիևների գլխավորությամբ, Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի (խմբ.՝ Իսրայել) աջակցությամբ ճնշում է շիաներին: Չնայած նրան, որ Ադրբեջանի բնակչության 85 տոկոսը շիաներ են, այդ երկրի կառավարությունը, մզկիթները քանդելով, հեջաբն արգելելով, հոգևորականներին և հեղափոխական գործիչներին ձերբակալելով, արևմտյան հետախուզական ծառայությունների հետ համագործակցելով, խստագույն հսկողություն է սահմանել այդ երկրում»,- նշվել է միության հայտարարությունում:

Թե՛ Իրանի մամուլի հրապարակումներում, և թե՛ Ալիևի կալանավորումը դատապարտող գործիչների հայտարարություններում շեշտադրվել է, որ կալանավորման պատճառ կարող էր լինել իսլամական գործչի արձագանքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:

Ի դեպ, կայքը նկատում է, որ Ադրբեջանում Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը արձանգանքը միանշանակ չէր: Գեներալի սպանությունը դատապարտող հայտարարություններ են արել «Իսլամական կուսակցությունը», «Մուսուլմանական միասնություն» շարժումը և շիայական ուղղվածության այլ կառույցներ: Հաջի Իլհամ Ալիևը Սոլեյմանիի սպանությունը դատապարտել է նաև առանձին հայտարարություններով՝ գեներալին անվանել նահատակ՝ «շահիդ»: Սակայն ադրբեջանական հասարակության մի ստվար հատվածի մոտ նման արձագանքը զայրույթ էր առաջացրել: Շատերն հակադարձել են, որ Սոլեյմանիին շահիդ չի կարող համարվել ադրբեջանցու համար, քանի որ նա «Ղարաբաղի համար չի զոհվել»: Այդ օրերին որպես հակափաստարկներ շրջանառվել են նաև թեզեր առ այն, թե Սոլեյմանին Արցախյան պատերազմում հայերին է աջակցել: «Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել «դիրքորոշման» կամ «սեփական կարծիքի» մասին: Խոսքն Ադրբեջանի նկատմամբ որպես պետություն վերաբերմունքի, մեր երկրի ինքնիշախանության և առանցքային սպառնալիքի մասին է: Բացի այդ, խոսքը նաև մեր երկրում իրանական հատուկ ծառայությունների գործունեության մասին է, որի մասշտաբն ու ծավալները բացահայտվեցին Սոլեյմանիի ավտոշարասյան վրա հարձակման արձագանքներով»,- գրել էր ադրբեջանական լրատվամիջոցներից Minval-ը:

Չնայած քննադատական գրոհին՝ Ադրբեջանից հավատացյալների խումբ մեկնեց Իրան՝ մասնակցելու Սոլեյմանիի քառասունքի արարողությանը: Ադրբեջանի մամուլն այդ օրերին նաև խանդով է մոտեցել այն փաստին, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը Սոլեյմանիի հիշատակին նվիրված բանաստեղծությունների մրցույթ էր հայտարարել: Մամուլը գրել էր, որ դա ներիրանական արարողություն է և չպետք է կազմակերպվի Ադրբեջանում:

Հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևը, ի տարբերություն «Իսլամական կուսակցության» բանտարկված առաջնորդ Մովսում Սամադովի, ավելի պասիվ էր և ավելի քիչ էր աչքի ընկնում իշխանության հասցեին քննադատություններով՝ կարելի է համարել, որ Սոլեյմանիի սպանությունից հետո դրսևորած որոշակի ակտիվությունը և Իրանին հայտնած զորակցությունը իսկապես առիթ է հանդիսացել նրա ձերբակալության համար:

Կայքն, այսպիսով, եզրակացնում է, որ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թեհրան-Բաքու «բարեկամական» հայտարարվող հարաբերություններում կան խոցելի հարցեր: Շիայականության գործոնն այն լծակն է, որ Իրանն օգտագործում է Ադրբեջանում իր ազդեցությունը տարածելու համար, և, չնայած Բաքվի գործադրած ճնշումներին ու սահմանափակումներին, այդ երկրի շիա հավատացյալների հիմնական կառույցները շարունակում են անթաքույց համակրանք տածել Իրանի նկատմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3075 անգամ
Լրահոս
36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ՌՈ պետ «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video) Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանըը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am