Արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ ԶԼՄ-ների մասով ունենք իրավական անորոշություն և բավականին խիստ վարչական տույժ, ինչն անհանգստացնող է. Արա Ղազարյան

Արտակարգ դրության մասին որոշման ԶԼՄ-ների մասով դրույթը չի կարող մանրամասն լինել, քանի որ փորձում են կարգավորել չափազանց լայն ոլորտ: Pastinfo.am-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը: Նրա կարծիքով այստեղ կա իրավական անորոշություն և չէր էլ կարող չլինել, քանի որ, մասնագետի խոսքով, նման որոշումների մեջ հնարավոր չէ մանրամասն սահմանել բոլոր սկզբունքները, այսինքն՝ դա թողնում են կիրառողի վրա:

«Դա կոնկրետ իրավիճակից ելնելով կարելի է որոշել` հաշվի առնելով անպայման լրագրողական ազատությունը, որովհետև հարցը հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայի վերաբերյալ է»,- ասաց Արա Ղազարյանը:

Վերջինս նկատեց` որպես խախտում վարչական տույժ է սահմանված 500-800 հազ. դրամը, ինչը փաստաբանի կարծիքով անհանգստացնող է. «Այսինքն՝ մենք ունենք իրավական անորոշություն և ունենք բավականին խիստ վարչական տույժ: Ուրեմն պետք է տեսնենք, թե կոնկրետ կիրառությունն ինչպես է լինելու: Նա, ով վարչական ակտ պետք է կայացնի, պետք է պատճառաբանի դա` հաշվի առնելով լրագրողական ազատությունը»,- ասաց Արա Ղազարյանը:

Հարցին` այդ դեպքում ինչպես կարող ենք հասկանալ, թե որ տեղեկատվությունն է խուճապ առաջացնող և որը` ոչ, արդյոք տնտեսական նյութը, որն անդրադառնում է կորոնավիրուսի պատճառով տնտեսության վրա հավանական ազդեցությանը խուճապ է առաջացնում, Արա Ղազարյանը բացասական պատասխան տվեց` ընդգծելով, որ դա հանրային նշանակության ինֆորմացիայի տրամադրում է, ինչը հնարավոր է պետական մարմինը չունի։

«Հնարավոր է՝ պաշտոնապես հաստատվել է 84 դեպք, լրատվամիջոցն ասում է իմ աղբյուրների համաձայն 86 է, բայց միևնույն ժամանակ հղում է կատարում պաշտոնական աղբյուրին` ասելով, որ պաշտոնական աղբյուրներն ասում են 84: Նման լրատվությունը բալանսավորված է գնում, և այդ լրատվության համար չպետք է պատասխանատվության ենթարկել զուտ նրա համար, որ հրապարակվել է պաշտոնական տեսակետից տարբերվող ինֆորմացիա: Կարևորն այն է, որ արվել է բալանսավորված, հավասարակշռված, լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ, պատասխանատու լրատվության սկզբունքների պահպանմամբ:

Հակառակ դեպքում լրատվամիջոցների աշխատանքը կորցնում է իրենց իմաստը»,- ընդգծեց Արա Ղազարյանը:

Դիտարկմանը` ինչպես են գնահատելու` որն է խուճապ առաջացնող տեղեկատվություն և որը` ոչ, Արա Ղազարյանը նկատեց` այս նորմով հնարավոր չէ գնահատել: Կոնկրետ իրավիճակով կա՛մ վարչական մարմինը պետք է գնահատի` հաշվի առնելով լրագրողական ազատությունը, կա՛մ էլ դատարանը, եթե գործը, իհարկե, դատարան մտնի: Ընդ որում` որոշում կայացնելիս վարչական մարմինը պետք է հաշվի առնի ինֆորմացիայի բնույթը, ինչ նպատակ էր հետապնդում լրագրողը, ինչ միջոցներ է օգտագործել, արդյոք լրագրողն իր սեփական քննությունն է կատարել, թե ոչ և արդյոք նշել է նաև պաշտոնական աղբյուրները, թե ոչ:

«Եթե լրագրողները ձեռքի տակ ունեն ինֆորմացիա, որը չի համընկնում պաշտոնական տեսակետին, պարտավոր են դա հրապարակել, որովհետև դա բխում է հանրային շահից: Եվ դրա համար չի կարելի պատասխանատվության ենթարկել»,- նշեց Արա Ղազարյանը:

Նրա կարծիքով այստեղ բախվում ենք նաև մեկ այլ իրականության: Որոշումը հղում է կատարում զանգվածային լրատվամիջոց հասկացությանը, բայց շատերը, այդ թվում բլոգերներ, լրագրող և ԶԼՄ չեն համարվում, բայց սոցիալական ցանցերում, ըստ էության, իրականացնում են լրատվական գործունեություն. «Օրինակ բլոգերները, որ իրենք ԶԼՄ չեն համարվում օրենքի ձևական իմաստով, բայց պարբերաբար լրատվություն են հաղորդում: Պարբերաբար լրատվություն են հաղորդում, նրանք ընկնո՞ւմ են այս պատասխանատվության տակ, թե ոչ: Այդ հարցը մեր օրենսդրության մեջ դեռ բաց է մնում»,-հավելեց Արա Ղազարյանը:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am