Վիրավոր զինվորի հորեղբայրն իր տունն է վաճառքի հանել, որպեսզի տղան հաշմանդամ չմնա

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Արցախին հասցրած օգնությանը: «Արցախին օգնելու կոչերից շատերի իրական կամ կեղծ լինելն այդպես էլ չի բացահայտվում՝ թափանցիկության պակասի պատճառով: Այդ է պատճառը, որ գործընթացում պետք է հետևողականություն և թափանցիկություն մտցնել:Ես շատ եմ վստահում Արցախի կառավարությանը, սակայն նա էլ բավարար չափով թափանցիկ տեղեկություններ չի տրամադրում: Օգնության տրամադրման բոլոր գործընթացներում անվստահության պատ կա: Սա այն պահն է, երբ ժողովուրդը ցույց է տալիս՝ ինչքան պատրաստակամ է օգնել զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին: Այս ռեսուրսի վրա չկառուցել պետական օգնության համակարգը, ուղղակի ապաշնորհություն է»: «Պետությունը բնակարաններ պետք է հատկացնի ոչ միայն զոհվածների, այլ նաև վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Բացի այդ, զոհված զինծառայողներից Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի հարևաններն ու բարեկամներն առաջարկում են հերոսների անուններով փողոցներ անվանակոչել: Սրան պետք է ընթացք տրվի առանց որևէ խոչընդոտի»,- նկատեց բանախոսը: «Այժմ գործընթացներ են գնում, որպեսզի որոշ վիրավոր զինծառայողներ, այնուամենայնիվ, բուժման նպատակով տեղափոխվեն արտասահման: Լազգյան Արմանի հորեղբայրն անգամ իր տունն է վաճառքի հանել, որպեսզի 19-ը տարեկան տղան հաշմանդամ չմնա: Համոզված եմ՝ Սեյրան Օհանյանը կկանգնի այս ծնողների կողքին»,- ասաց նա:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am