Ինչո՞ւ են ձերբակալել «Արևելյան խոհանոց»-ի սեփականատեր, քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանին

«Իրավունք» թերթը գրում է. Եզդիները՝ մի քանի գյուղերի բնակիչներ, մեծով ու փոքրով օրերս բողոքի ակցիա Էին կազմակերպել կառավարության շենքի առաջ, որտեղից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն։ Պահանջը հետևյալն Էր՝ շուտափույթ ազատ արձակել եզդի համայնքի ներկայացուցիչ, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանին, որին ձերբակալել են մոտ մեկ ամիս առաջ՝ շորթման կասկածանքով։ Ջնդի Ամարյանի աներձագը՝ ՋԱՄԱԼ ԱՎԴԱԼՅԱՆԸ համաձայնեց խոսել մանրամասներից. – Ջնդիին փակելը ուղղակի զակազ է, հակառակ դեպքում ինքն էսօր կալանավորված չէր լինի։ Աբսուրդի է հասնում Ջնդիին մեղադրելը ինչ-որ շորթման մեջ։ Քննչական մարմիններն էլ ոչինչ չեն ուզում անել։ Դա է ապացուցում, որ թվով տասնչորս վկաներ կան, որոնք կենդանի են և տեսել են, որ մարտի 26-ին Ջնդին ընդամենը երկու ժամով է եղել «Արևելյան խոհանոցում», և իր օֆիսից դուրս չի եկել։ Մարտի 31-ին նրան բռնում, տանում են վեցերորդ վարչություն ու ասում, որ իրեն կասկածում են շորթման մեջ։ Սակայն հաջորդ օրը Ջնդիի դեմ ցուցմունք գրողի հայրը գալիս է ռեստորան և ներողություն խնդրում մեր ներկայությամբ բառացի ասելով. «Ջնդի ջան, կներես, տղուս ուղղակի ստիպեցին, ասեցին, եթե «Արևելյան խոհանոցում» է եղել խոսակցությունը, ուրեմն Ջնդին ներկա է եղել, իր անունն էլ գրի»։ Ջնդին էլ իր դեմ գրողի հոր հեռախոսով զանգեց էդ տղուն, խոսեց, ասեց. «Չե՞ս ամաչում, խի ես ընտենց բան գրել»։ Նա չգիտեմ՝ ինչ ասեց, դրանից հետո Ջնդին ասեց. «Լավ, ջահել տղա ես, մի վախեցի, դու քո փաստաբանով գնա, ինչ կա, ճիշտը ասա»։ Դրանից հետո հերն ու ընկերը հազար անգամ ներողություն խնդրելով՝ գնացին, ասելով, որ տղան ճիշտը կգրի ու կփակվի էս թյուրիմացությունը։ Սակայն նույն օրը երեկոյան Ջնդիին կանչեցին քննչական։ Գնաց՝ մտածելով, որ հեռախոսներն են ուզում վերադարձնել։ Այնինչ՝ նրան ձերբակալեցին։ Ու ըտենց անհիմն Ջնդիին բռնեցին, իսկ վկաներին մի ամիս եղավ, չեն ուզում լսել։ Մեզ համար պարզ է, որ սա սարքած գործ է, բայց թե որտեղի՞ց է գալիս, ո՞վ ու ի՞նչ զակազ է, դեռ պարզել չենք կարողանում, չնայած կարծում եմ Ջնդին արդեն հասկացած կլինի։ Ո՞վ է նրա դեմ ցուցմունք գրողը, և ի՞նչ հարաբերությունների մեջ էր Ամարյանը նրա հետ։ – Ով է, չեմ կարող ասել։ Բայց մի բան հաստատ է Ջնդին վաբշե իրեն չի ճանաչել, երբևէ չեն շփվել ոչ հեռախոսով, ո՛չ՛ առերես։ Ինքն էլ իր ցուցմունքի մեջ գրել է, որ իրեն ռեստորան կանչել է էսինչ մարդը, որ Ջնդին իրեն բան չի ասել, ուղղակի երկու անգամ իբր մտել է կուպե, դուրս եկել ու սաստող ձայնով ասել՝ ինչ ուզում են, արա։ Բայց, նորից եմ կրկնում, կան բազմաթիվ վկաներ, որոնք կարող են վկայել, որ Ջնդին էդ ընթացքում այդտեղ չի եղել, կան տեսագրություններ, երեք հոգի օրգանի աշխատող ունենք, որոնք Ջնդիի ախրանայում են աշխատում։ Եթե Ջնդին իջներ, իր ախրանան անհնար է իր կողքը լիներ, բայց իրենց էլ չեն լսում։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am