Որ ապրանքներն են թանկացել փետրվարին

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարին սպառողական շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,5 տոկոս գնանկում է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, որոնք վերաբերում են 2020թ. հունվար և փետրվար ամիսներին սպառողական շուկայում գրանցված գներին ու դրանց փոփոխությանը՝ 2019թ. նույն ամիսների համեմատ։ Մինչ առանձին ապրանքախմբերին անդրադառնալը, նկատենք, որ ի տարբերություն 2020թ. փետրվարի, 2020 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 0,3 տոկոս գնաճ էր արձանագրվել։

Նախ՝ դիտարկենք հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները՝ առաջինն անդրադառնալով սննդամթերքին, որտեղ այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 4,2 տոկոս գնանկում, ավելի շատ, քան 2020թ. հունվարին 2019թ. հունվարի նկատմամբ, երբ արձանագրվել էր 1,8 տոկոս գնանկում։

Ինչպես հունվարին, մսի շուկայում գնանկման միտումը շարունակվել է նաև փետրվարին։ Ընդհանուր առմամբ, 4 տոկոսի գնանկման մասին է խոսքը, մինչդեռ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 2,7 տոկոս գնանկում էր արձանագրվել։ Տավարի մսի գինը 2020թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 3,4, խոզի մսինը՝ 12,2, գառան մսինը ՝ 0,9, թռչնամսինը՝ 8,2 տոկոսով։

Գնանկումը շարունակվել է նաև ձկան և ծովամթերքի շուկայում, որտեղ 2020թ. փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր առմամբ, 4,5 տոկոս գնանկում կա։ Մասնավորապես՝ թարմ կամ պաղեցրած ձկան շուկայում 5,6 տոկոս գնանկում է գրանցվել, բայց սառեցված ձկան շուկայում 4,7 տոկոս գնաճ կա։

Այլ իրավիճակ է ապխտած մսամթերքի շուկայում, որտեղ գները 1,2 տոկոսով բարձրացել են։ Կիսաֆաբրիկատների շուկայում ևս գնաճ կա, որը կազմել է 0,7 տոկոս։

Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում, ընդհանուր առմամբ, 7,6 տոկոս գնանկում է գրանցվել։ Այդուհանդերձ, անարատ կաթի շուկայում 0,2 գնաճ կա, պահածոյացված կաթը թանկացել է 0,4 տոկոսով, յոգուրտն ու մածունը՝ 1 տոկոսով։

Ձվի շուկայի գնանկումը, որը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ, և այս առումով ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 25,9 տոկոս։ Նկատենք, որ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ձվի շուկայի գնանկումը կազմել էր 10,4 տոկոս։

2020 թվականի փետրվարին նախորդ տարվա համեմատ 5,8 տոկոս գնանկում է արձանագրվել նաև կարագի շուկայում։ Հետաքրքրական պատկեր է նաև մրգի ու բանջարեղենի շուկայում, որտեղ նշյալ ամիսներին մշտապես գնաճ էր արձանագրվում։ Այս շուկաներում գնանկման միտում կա, որը շարունակվում է։

Մրգերի գները փետրվարին 2,1 տոկոսով նվազել են, իսկ բանջարեղենի շուկայում 12,9 տոկոսով գնանկում է արձանագրվել։

Կարտոֆիլի գինը նվազել է 12 տոկոսով։ Վերոնշյալ ապրանքատեսակների համեմատ հրուշակեղենի շուկայում արձանագրված գնանկումը ավելի քիչ է ՝ 0,7 տոկոս։

Թեպետ սննդամթերքի շուկայում հիմնականում գնանկում է արձանագրվել, բայց գնաճ կա առանձին ապրանքատեսակների առումով, որոնք առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներ են դիտարկվում։ Մասնավորապես՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ 3,2 տոկոս գնաճ է գրանցվել, բրինձը թանկացել է 2,5, ալ յուրն ու ձավարեղենը՝ 2,9, հացը՝ 2,5 տոկոսով։ Մակարոնեղենի շուկայում էլ 4,1 տոկոս գնաճ է գրանցվել, թեպետ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ այս ապրանքախմբում գրանցված գնաճն ավելի մեծ էր՝ 7,4 տոկոս։

Ի տարբերություն սննդամթերքի նշված տեսակների, այլ է իրավիճակը ալկոհոլային խմիչքների շուկայում, ուր 9, 1 տոկոս գնաճ կա։ Մասնավորապես, օղու գինը բարձրացել է 13 տոկոսով, գինին թանկացել է 2,1, թնդեցված գինին՝ 1,8, գարեջուրը՝ 4,4 տոկոսով։ Նկատենք, որ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ալկոհոլային խմիչքների շուկայում գրանցված գնաճը 3,3 տոկոս էր։ Ստացվում է, որ այս շուկայում գները շուրջ երկու անգամ բարձրացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 429 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am