Հանուն Հայաստանի Հանրապետության` Արսեն Թորոսյանը թքած ունի

Դատարանի որոշումներն ու վճիռները սկսվում են <<հանուն Հայաստանի Հանարպետության>> արտահայտությամբ: Հետևաբար` դատական որոշումներ է կայացվում են պետեւթյան անունից, այսինքն` դատարանը հանդես է գլաիս, որպես պետություն: Դատարանի որոշումը կարող է լինել կավը կամ վատը, ընդունելի կամ անընդունելի, վիճարկելի կամ անվստահելի: Բայց անկախ այս բոլոևր ահնգամանքներից դատարանի որոշումը օրենք է, հետևաբար` պարտադիր ենթակա է կատարման:
Առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ հրաժարվում է ճանաչել դատարանի որոշումը, քանի որ այն համարում է սխալ: Թորոսյանի պնդմամբ` ժողովրդի մեծ մասը Հայաստանի դատական համակարգին չի վստահում, ինքն էլ իր հերթին չի հարգում Հայաստանի դատարանը, այդ պատճառով էլ հրաժարվում է կատարել դատարանի պահանջը: Իսկ դատարանը պարտավորեցրել է Թորոսյանին` ներողություն խնդրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի նախկին տնօրեն Արա Մինասյանից: Տվյալ պարագայում անգամ նշանակություն չունի, թե ինչի մասին է դատարանի վճիռը: Խնդիրը երկրի բարձրաստիճան պաշտոնյաի, այսինքն` մարդու, ով նույնպես հանդես է գալիս պետության անունից, վերաբերմունքն է դատարանի և օրենքին: Փաստորեն, նախարարը թքած ունի օրենքի և պետության վրա: Նա կարող էր վիճարկել դատարանի որոշումը, բայց ասել, որ ես այն չի կատարելու, որովհետև չի վստահում դատական համակարգին, ուղղակի պետության վերջի սկզբին է, եթե նման բան է ասում նախարարը:
Եթե նույն տրամբանությամբ առաջնորդվեն բանտերում գտնվող բոլոր դատապարտյալները և հայտարարեն, որ չեն ընդունում դատարանի որոշումը, չեն վստահում դատարաններին և ուղղակի քանդեն բանտերի պատերն ու դուրս գան փողոց: Նախարարի վարքագիծը շատ լավ ու դրական օրինակ է, որպեսզի բանտարկյակները հենց այդպես թէլ վարվեն: Եթե նախարարին կարելի է չվստահել դատարանին, ինչու նույն բանը մնացած բոլորին անել չի կարելի: Այդ ինչպես է, որ Արսեն Թորոսյանն ու նրա քաղաքական թիմի մյուս անդամները այդ նույն դատական համակարգին խորապես վստահում են, երբ ասենք դատարանը որոշում է կալանքի վերցնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նրանք համարում են, որ դա շատ հիմնավորված դատական որոշում է և երկրորդ կարծիք ոչ լսում են, ոչ էլ քննարկում: Բայց երն այդ նույն դատական համակարգում որոշում է կայացվում Նիկոլ Փաշինյանի թիմակցի ցանկություններին հակասող, դա արդեն անարդարության նշան է:
Գնդակն այժմ Նիկոլ Փաշինյանի դաշտում է` նա պետք է հստակեցնի` ի վերջո Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները պարտավոր են կատարել դատարանի` Հանուն Հայաստանի Հանրապետության կայացված որոշումները, թե որոշ առավել հպարտների թույլատրվում է թքած ունենալ պետությա վրա:

Հայկ Դավթյան

դիտվել է 3582 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am