Կորոնավիրուսը հարված է հասցնում հարկային եկամուտներին

Արտակարգ դրության ժամանակ նշանակվում է պարետ, որն ինչպես հայտնի է, փոխվարչապետ Տիգրա Ավինյանն է: Նա արեդն տվել էիր առաջին հանձնարարականը:
Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական, միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորություն:
Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը, օրինակ `մոլեր, ռեստորաններ, խաղահրապարակները և այլն:
Սա նշանակում է, որ դադարեցվում են ոչ թե բոլոր ռեստորանների, առևտրի կենտրոնների և նմանատիպ այլ օբյեկտների աշխատանքը, այլ միայն նրանց, որոնք կսահմանվեն պարետի կողմից: ( Բազմաթիվ մոլեր եւ առեւտրի սրահներ սեփական որոշումներով կարող են փակվել):
Այս պահի դրությամբ կոնկրետ տարածքների վերաբերյալ դեռևս ցուցում չկա ։
Ամենաբարդը տնտեսության վիճակն է, որի մեկամսյա արձակուրդը կարող է երկարատև բացասական էֆեկտ ունենալ:
Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը փորձելու է սահմանափակումներ կիրառելիս հակակշիռներ գտնել տնտեսվարողների շահերի պաշտպանության համար։ Բայց առայժմ տնտեսվարողներին աջակցության հստակ ընթացակարգերը չեն առաջարկվել: Խոսվել է միայն վարկերի վճարման հետաձգման մասին, բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Վարչապետն հայտարարել է, որ բանկերը վարկերի հետ կապված բոլոր հարցերը քննարկելու և անհատական մոտեցումներ են ցուցաբերելու: Բայց դատելով բանկերի հայտարարությունից` նրանք չեն պատրաստվում երկարաձգել վարկերի ժամկետները:

Պետք է արձանագրել, որ պետության տնտեսական հենարանը կազմող տնտեսվարողների համար ծանր ժամանկներ են: Եվրոմիությունն արդեն հայտարարել է կորոնավիրուսի հետևանքով տնտնեսությանը պատճառված վնասի համար փոքր ու միջին բիզնեսի 8 մլրդ եվրո աջակցություն է տրամադրելու: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է 1 տրիլիոն դոլարի տրամադրման մասին` ի հատուցումն համաշխարհային տնտեսությանը կորոնավիրուսի պատճառած վնասի: Եվրոմիության համար ԱՄՀ-ն փոխել է տնտեսական աճի կանխատեսումը` 1,4 տոկոս աճի փոխարեն կլինի 1 տոկոս անկում:

Հայաստանում դեռևս չկան հստակ գնահատականներ, թե ինչ ծավալի վնասներ է կրել ու կրում տնտեսությունը: Նույնիսկ այն պարագայում, երբ որոշակի տարածքներում չկիրառվեն արտակարգ դրության սահմանափակումները, արտակարգ դրությունը հսկայական հարված է հասցնելու  տնտեսվարողներին և գործատուներին : Տարվա ընթացքում հարկային եկամուտների նվազումն անխուսափելի է լինելու: Բյուջեի կատարումը ևս կարող է դրվել հարցականի տակ:

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1983 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am