Արդեն միանձնյա պիկետներ՝ Ռուսաստանում

Ռուսաստանում Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը գրեթե միաձայն ընդունել են արդեն Պետդուման, Դաշնային խորհուրդը, մարզային խորհրդարանները:

Մարտի 14-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց իր իշխանությունը երկարաձգելու հնարավորություն տվող սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։ Այն պետք է հաստատեն նաև ռուսաստանցիները ապրիլի 22-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ։ Մինչ այդ, սակայն, Ռուսաստանի Սահմանադրական դատարանը պետք է իր եզրակացությունը հայտնի առ այն, թե արդյոք նախագահական ժամկետների զրոյացումը չի հակասում երկրի մայր օրենքին։

Սահմանադրական դատարանն արդեն անցել է հարցի քննարկմանը փակ ռեժիմում: Առաջիկայում Սահմանադրական դատարանի դատավորները կհայտնեն իրենց եզրակացությունը, բայց Մոսկվայում քչերն են կասկածում, որ եզրակացությունը դրական է լինելու։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանը հրապարակել է ռուսաստանցի իրավաբանների, գիտնականների, լրագրողների և գրողների ուղերձը համաքաղաքացիներին, պատգամավորներին, բոլոր մակարդակի, այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորներին: Դիմումը ստորագրած մտավորականները համարում են, որ Ռուսաստանում կարող է տեղի ունենալ հակասահմանադրական հեղաշրջում։
Նրանք «հակաիրավական» և «անընդունելի» են համարում Սահմանադրության 81-րդ հոդվածի` գործող նախագահի ժամկետները զրոյացնող 31-րդ կետի ներառումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հեղինակները նշում են, որ 1998 թվականի նոյեմբերի 5-ին Սահմանադրական դատարանը մատնանշել է նախագահական ժամկետների հաշվարկով մանիպուլյացիաների անթույլատրելիությունը։ Ուղերձում նաև նշված է, որ Սահմանադրությունում փոփոխությունները հակասում են իշխանության փոփոխականության և ժողովրդավարական իրավական կառավարման սկզբունքներին:
Հեղինակները «խորը մտահոգություն» են հայտնում նաև Սահմանադրության փոփոխությունների ընդունման կարգի կոպիտ խախտման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ «Էխո Մոսկվի» կայքում հրապարակվել է «մտավորականների Կոնգրեսի հայտարարությունը», որը կոչվում է «Մենք իրավունք չունենք լռելու այն մասին, թե ինչ է կատարվում»:

Այս դիմումի հեղինակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են հրաժարվել «համառուսաստանյան քվեարկություն» անցկացնելուց, քանի որ այն խախտում է ՌԴ Սահմանադրությամբ և օրենքով ՌԴ Սահմանադրության փոփոխությունների ընդունման կարգը:

Ռուսաստանցի անկախ փորձագետները համոզված են, որ այս փոփոխությունների նպատակը մեկն է՝ հնարավորություն տալ Պուտինին մնալ նախագահի պաշտոնում առնվազն մինչև 2036 թվականը։

Ռադիոկայանը հայտնում է նաև, որ հանգստյան օրերին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում անցկացվել են առանձին բողոքի ակցիաներ: Միանձնյա պիկետներ անցկացնելու համար թույլտվություն պետք չէ, սակայն իրավապահները բերման են ենթարկել տասնյակ մարդկանց, այդ թվում` իրավապաշտպան 79-ամյա Լև Պոնոմարևին, ում ոստիկանությունում նաև հարվածել էին դեմքին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2906 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am