Որտեղ փնտրել իրական «տականքին»

Տարվա խիզախ կին ճանաչված Լյուսի Քոչարյանը էջմիածնցի հայտնի կնոջը տականք է անվանել: Կորոնավիրուսի տարածման, Իտալիայից Հայաստան ժամանած և Էջմիածնում նշանդրեքի ժամանակ մասնակիցներին վարակած կնոջ մասին գրառումները վերջին օրերին ֆեյսբուքյան ամենաքննարկվող թոփ թեմաներից մեկն է:
Իր ֆեյսբուքյան էջում տիկնոջն անդրադարձել է նաև վերջերս «Խիզախ կին» միջազգային մրցանակին արժանացած Լյուսի Քոչարյանը, ով իր գրառման մեջ նշում է.«Էջմիածնի կնոջ հետ շփվածների խմբում՝ ևս 2 դեպք։
Կներեք էլի, որ ասեմ, որ այդ կինն անպատասխանատու, խոզ տականք ա, շատ կոպիտ կհնչի՞։ Ինձ թվում ա՝ ոչ այնքան։ Տեսնես՝ ոնց ա իրեն զգում։ Ես, օրինակ, ամոթից ու նեղվածությունից գետինը կմտնեի։ Ասենք կաղերսեի գետնին բացվել ու կուլ տալ ինձ։
Էսպիսի եսակենտրոն տականքները պետք ա դաս ու խրատ լինեն օրինակ ինձ պես արտասահմանից եկողներին։ Այսքան խոսելու ու էդ կնկան դատափետելու իմաստը դա ա։
ԱՄՆ-ից գալու եմ 2 օրից՝ բացառիկ ու զիլ ծրագիրս ընդհատած, սիրած մարդկանց էդ կնկա տածած կարոտից ոչ պակաս կարոտած։
ԱՄՆ-ի դեպքում Իտալիայի պես խիստ ցուցում չկա, բայց մեկա, 14 օր ինքնամեկուսանալու եմ առանձին տանը մեն-մենակ՝ ահռելի ծախսով։ Չեմ գնալու եթերների ու չեմ վճարվելու, քանզի էդ տիպի երկրում չենք ապրում, որ վճարվեմ։ Ամեն ինչ ինքներս մեզ վրա ա՝ կանխարգելիչ քայլերից, դեպրեսիվ վիճակից մինչև ֆինանսական ծախսեր։
Էս ամենը սոսկալի ա իմ պես 101% էքստրովերտ մարդու համար։ Բայց Էջմիածնի անամոթ կինն ու նրա պես վարվելն ավելի սոսկալի են։ Մի արեք տենց։
Diana Naghdalyan , քեզնից պաշտոնապես ներողություն եմ խնդրում մեկուսանալու վերաբերյալ վիճելու համար։ Ճիշտ ա, բարդ ա մնում դա անելը, բայց դե պետք ա»:
Լյուսին տարիներ շարունակ հանդես է եկել ֆեմինիստի դիմակի տակ, ավելին, խիզախ կին անվանակարգին արժանանալու համար ամերիկացիների ընտրությունը կանգ առավ նրա վրա այն բանի համար, որ Լյուսի Քոչարյանը ամիսներ առաջ նամակներ էր հրապարակում, կար տեսակետ, որ դրանք ինքն էր իրեն գրում՝ բռնաբարված ու ծեծված կանանց անունից:
Բայց ի՞նչ է արել Էջմիածնի հայտնի կինը: Փետրվարի 28-ին ժամանել է Իտալիայից Երևան, պատրաստվել է նշանդրեքի: Եղել է վատառողջ, սակայն, բնականաբար, չէր կարող իմանալ, որ կորոնավիրուսով է վարակված: Իսկ նշանդրեքը չի չեղարկել, քանզի օրինակ է վերցրել ժողովրդի վարչապետից, որը գիշեր-ցերեկ միտինգներ էր անում, իր հակասահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզով էր զբաղված: Եւ ուրեմն հարց՝ եթե երկրի քաղաքական ղեկավարությունը երկրում բազմամարդ միջոցառումներ է կազմակերպում, ինչո՞ւ պիտի շարքային քաղաքացին խուսափի բազմամարդ միջոցառումներից: Հատկապես, որ կնոջ շրջապատից պարզաբանել են, որ կինը ստուգվել է, բայց իրեն չեն ասել մեկուսացում է հարկավոր: Եւ ուրեմն սույն տիկինը ճիշտ կաներ տականք անվաներ այս իշխանությանն ու գլխավոր պատասխանատուներին,եթե կորոնավիրուս տարածողներն ընդհանրապես տականք են:

Անի Սահակյան

դիտվել է 7045 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am