Պետք է արագ գործել, ժամանակ չունենք. Հարված, որն առաջինն իր վրա վերցրեց Չինաստանը

Կորոնավիրուսի էպիկենտրոնը Չինաստանից տեղափոխվեց Եվրոպա, սա արդեն ակնհայտ փաստ է: Եվրոպայում վերջին օրերին ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվել, քան ողջ աշխարհում` Չինաստանը չհաշված:

Նախօրեին նոր վիրուսով հիվանդացության առաջին դեպքն արձանագրվեց նորածնի մոտ: Լոնդոնում լույս աշխարհ եկած երեխայի մայրը մինչ ծննդաբերությունը հիվանդացել է կորոնավիրուսով, և հիմա բժիշկները փորձում են պարզել` երեխան մոր արգանդո՞ւմ է վարակվել, թե՞ ծնվելուց հետո:

«Հիմա մենք ավելի շատ ենք նոր դեպքերի մասին հաղորդումներ ստանում, քան այն օրերին, երբ համաճարակը մոլեգնում էր Չինաստանում», - ըստ «Ազատության» հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը` դիմելով ողջ աշխարհի կառավարություններին: - «Դուք պետք է ավելի համապարփակ մոտեցում որդեգրեք. ոչ թե կիրառեք միայն թեստավորումը, կամ` միայն վարակվածների հայտնաբերումը, կամ` միայն կարանտինը, այլ` այդ բոլորը միաժամանակ: Նրանք, որ նայում են համաճարակի էպիկենտրոնում հայտնված մյուս պետություններին ու մտածում, թե նույնն իրենց հետ չի պատահելու, խորապես սխալվում են՝ այդ իրավիճակը կարող է կրկնվել ցանկացած երկրում»:

Արձագանքելով մասնագետների զգուշացում-հորդորներին` կառավարություններն աշխարհով մեկ սահմանափակումներ են մտցնում, կամ էլ՝ ավելի խստացնում արդեն իսկ ընդունված նորմերը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետևելով եվրոպական մի շարք երկրների օրինակին, համազգային արտակարգ դրություն հայտարարեց, տասնյակ պետություններ փակել են սահմանները, արգելված են զանգվածային միջոցառումները, դպրոցներն ու համալսարաններն անցել են հեռակա ուսուցման:

Իրանում, որտեղ վիրուսի տարածման տեմպը շարունակում է աճել, անվտանգության ուժերը, ըստ տեղական լրատվամիջոցների, դատարկում են փողոցները երկրով մեկ: Եվրոպական մի շարք պետություններում, այդ թվում` Չեխիայում, Բելգիայում, Իսպանիայում, փակ են նաև ռեստորաններն ու մեծ հանրախանութները` գործում են միայն սննդի խանութներն ու դեղատները: Լեհաստանը չի բացառել, որ կարող է հետաձգել մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները:

Կառավարական սահմանափակումներին նաև մասնավոր սեկտորն է միանում: Apple-ը հայտարարել է, թե փակում է բոլոր վաճառքի կետերը աշխարհով մեկ մինչև մարտի 27-ը: Բացառություն կարվի միայն Չինաստանի համար, որտեղ համաճարակը վերջին շաբաթներին սկսել է կտրուկ նահանջել. երեկ այստեղ նոր վարակի ընդամենը 11 դեպք էր արձանագրվել, «դրանցից միայն 4-ն էին տեղի բնակիչներ, մյուսները վարակը բերել էին արտերկրից», - ասել է Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգը:

«Երկրի ներսում սկիզբ առած հիվանդացության կամ վարակման կասկածելի դեպքերը մոտ մեկ շաբաթ է` սկսել են նվազել, Վուհանում հիվանդների 72,9 տոկոսն արդեն առողջացել է, Հուբեյում այդ թիվը հասնում է 92 տոկոսի: Մեր եռանդուն ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ վերահսկողության տակ առնել համաճարակի տարածումը, հետո նաև` ամրապնդել այդ վիճակն ու ընդարձակել», - ասել է Մի Ֆենգը:

Վիրուսի դեմ պայքարում առաջին, լուրջ հաջողությունն արձանագրելով` Պեկինը հայտարարում է, թե պատրաստ է հիմա աջակցել մյուս երկրներին` տեխնիկական միջոցներով ու խորհրդատվությամբ: Խորհուրդների շարքում առաջինը շարունակում է մնալ աչալրջությունն ու արագությունը: «Նոր վիրուսի տարածումը կանխարգելելու համար հարկավոր է գործել արագ, չի կարելի մսխել ժամանակը, որ տվել էր Չինաստանը` առաջին հարվածն իր վրա վերցնելով», - արձանագրում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները:

Մասնագետները նաև հորդորում են չեղարկել զանգվածային միջոցառումները: Հենց այդ պատճառով էլ Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լուվրի թանգարանը, «Մուլեն Ռուժ» կաբարեն փակ են, ինչպես նաև Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանները, Նյու Յորքի Բրոդվեյի թատրոնները:

Իտալական Ֆլորենցիայի Ուֆֆիցին աննախադեպ որոշում է կայացրել` վիրուսի պատճառով փակված պատկերասրահն իր ժառանգությունը ցուցադրում է օնլայն` ֆեյսբուքյան էջով: «Որոշեցինք, այսպես ասած, մշակութային դեղահաբեր մատակարարել», - Reuters-ին ասել է պատկերասրահի ներկայացուցիչ Քրիստիան Սպադոնին: - «Մեր այժմյան պայմանները թելադրում են մեզ անցնել արտառոց քայլերի: Որոշեցինք այս ճանապարհով մտնել իտալացիների ու աշխարհով մեկ ցանկացած մարդու տուն, ով այս պահին չի կարող այցելել մեր պատկերասրահ»:

Անցած շաբաթվանից Իտալիայի ողջ տարածքով մեկ կարանտին է հայտարարված՝ շուրջ 60 միլիոն մարդ զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից: Երբեմնի աշխույժ ու աղմկոտ փողոցներում ամայություն է, սակայն իտալացիները չեն ընկճվում. սոցիալական ցանցերում արդեն 2 օր է տեսանյութեր են տարածվում` մեծ ու փոքր քաղաքներում, անգամ տանից դուրս չգալով, սեփական պատշգամբներում, մարդիկ Իտալիայի հիմնն են երգում և հեռվից ծափահարում շենք մտնող բժիշկներին` ի նշան երախտագիտության:
Աշխարհի օրինակը մեր աչքի առաջ է: Ինչ-որ առումով, այո՛, Չինաստանն իր վրա վերցրեց առաջին հարվածը, և երբ ողջ աշխարհը հետևում էր, բայց իրականում դա վառ օրինակ էր, թե ինչպես պետք է դիմակայել արհավիրքին և ոչ մի պարագայում չպետք է դրան անլրջորեն վերաբերել:

Հիմա, երբ կորոնավիրուսի աշխարհագրությունն ընդլայնվեց, աշխարհի երկրներն ապացուցում են, թե որքանով են լրջորեն մոտեցել և մոտենում այդ խնդրին: Ցավոք Հայաստանը դանդաղեց և դա կարող է լուրջ խնդիր դառնալ մեր քաղաքացիների համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3543 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am