Հանցավոր անպատասխանատվություն և անմեղսունակություն. Փաշինյանը պոտենցիալ վարակակի՞ր է

Վարչապետի լայվից պարզ դարձավ, որ այն իտալացին, որը Մեղրիում է հայտնաբերվել, շփում է ունեցել իր հետ։ Դա է պատճառը, որ Փաշինյանը կրկնակի թեստ է հանձնել կորոնավիրուսի պահով։

Սա այն էր, ինչի մասին զգուշացնում էինք շատ վաղուց։ Զգուշացնում էինք բառիս բուն և փոխաբերական իմաստով կորոնավիրուսակիր իշխանության մասին։

Զգուշացնում էինք, որ հանուն սեփական քաղաքական շահերի և գրպանային ՍԴ ունենալու ցանկության չի կարելի մարդկանց ռիսկի ենթարկել, բազմամարդ հավաքներ կազմակերպել և կորոնավիրուսի տարածման մասշտաբներին ու արագությանը նպաստել։ Չլսեցին, իսկ հիմա սպասում են թեստի պատասխանին ու քննարկում հանրաքվեն չեղարկելու հնարավորությունը։ Անպատասխանատվությունն ու անմեղսունակությունը բա էլ ո՞նց է լինում։

Եթե նույնիսկ Փաշինյանի կրկնակի թեստը բացասական արդյունք տա, ապա պարզ է, որ Վայքի բիստրոյում իտալացին հացրած կլինի շատերին վարակել։ Այդ վարակվածները համեմատաբար քիչ կլինեին, եթե Փաշինյանը ռեալիթի շոու չապահովեր տեղում։

Իտալացու բացահայտումը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի ցածր որակով է ապահովվում վարակի բացահայտումը և ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում (իրականում խայտառակ պատկեր է)։

Իտալացին վերջերս է վերադարձել Իտալիայից, բայց չի մեկուսացվել ու դարձել վարակի տարածման աղբյուր՝ «բռնացնելով» նաև վարչապետին։

Սա նաև ցույց է տալիս, որ բացի հանցավոր անպատասխանատու լինելուց, այս իշխանությունը նաև անմեղսունակ է, քանզի ինքնամոռաց ատելության քարոզին տրվելով՝ վտանգի տակ է դրել սեփական առողջությունը։

Իհարկե լավ կլինի, որ Փաշինյանի կրկնակի թեստը բացասական պատասխանով լինի, բայց եթե հանկարծ հակառակը պարզվեց, նշանակում է Հայաստանում վարակի մասշտաբները շատ ավելին են, քան արձանագրվում է պաշտոնապես։

Փաշինյանը քարոզարշավի ժամանակ շատերի հետ է շփվել ու շատերին ներքաշել ռիսկի գոտի, այդ թվում՝ կառավարության անդամներին, իր թիկնազորին, մտերիմներին...

Մի խոսքով, թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական իշխանություն ունենք։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1475 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am