Նիկոլ Փաշինյանը հերթով «վարի է տալիս»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրվանից ընտանիքով ինքնամեկուսացել է Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը: Պատճառը կորոնավիրուսն է:
Ինքամեկուսացման պատճառն այն է, որ Աննա Հակոբյանը օրերս հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, իսկ վերջինիս ամուսնու մասին լուր էր տարածվել, թե նա էլ է վարակվել: Ճիշտ է, հետո այդ տեղեկությունը հերքվեց, բայց Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որոշել են, այնուամենայնիվ, մեկուսացած մնալ. անգամ թեստ հանձնելուց եւ բացասական պատասխան ստանալուց հետո:

Այն, թե ինչպես վտանգին, անգամ կարելի է ասել՝ վտանգի կասկածին արձագանքեց Նիկոլ Փաշինյանն անձամբ սեփական ընտանիքի հարցում, պարզապես ապշեցուցիչ է: Շուրջ երկու շաբաթ է քննադատները հորդորում են Իրանից, վարակի ավելի լայն տարածում գտած երկրներից Հայաստան ժամանող մեր հայրենակիցներին օդանավակայանից անմիջապես մեկուսացնել, սակայն իշխանությունները հեգնում, նույնիսկ ղժժում էին այդ առիթով, վարչապետի մակարդակով հայտարարելով ՝ «կորոնավիրուսն ո՜ւմ շունն ա»: Իսկ հետո, երբ հասկացան, որ լավ էլ շուն ա, ու պիտի քայլեր ձեռնարկել, աչքի տեղը հոնքն էլ քանդեց, եւ քար գցեց Հայաստանի ձմեռային զբոսաշրջային գոտիներից թիվ մեկի՝ Ծաղկաձորի գլխին, պոտենցիալ վարակակիրներին մեկուսացնելով Ծաղկաձորի Գոլդեն Փալաս հյուրանոցում:

Իշխանության այս քայլն ավելի քննադատվեց, քան նախորդը, քանզի ժամերի ընթացքում զբոսաշրջիկները լքեցին քաղաքը ու հայտնի էլ չէ այսուհետ որեւէ տուրիստ կգա Ծաղկաձոր, թե ոչ: Հիմա Նիկոլ Փաշինյանը երկրորդ սխալն է անում՝ վարի տալով զբոսաշրջային մյուս վայրը՝ Սեւանը:

Դե, Ջերմուկում էլ եթե հաշվի առնենք, որ Ամուլսարն իր գործը կանի, ապա ստացվում է, որ Հայաստանի զբոսաշրջային կենտրոնները, որոնք Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մեծ ջանքերով կայացել էին, միանգամից վարի են գնալու:
Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր՝ «կորոնավիրուսն ո՜ւմ շունն ա»: Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ ցուցադրաբար արհամարհում, բանի տեղ չէր դնում բազմաթիվ հորդորները, զգուշացումները, նաև՝ քննադատական ակնարկները ու շարունակում էր ընդամենը ՍԴ մի քանի դատավոր փոխելու համար հրահրած հանրաքվեի քարոզարշավը, հիմա հետաքրքիր է՝ ինչու է ինքնամեկուսացվել: 

Իրեն ասում էին, որ չի կարելի մարդկանց կուտակումներ, զանգվածային միջոցառումներ, հավաքներ կազմակերպել ու անցկացնել: Իսկ Նիկոլ Փաշինյանը բանի տեղ չէր դնում: Իշխանության տարբեր կալիբրի չինովնիկներն էլ գրեթե նույն բանն էին ասում՝ շփոթեցնելով հանրությանը: Բայց քանի որ վտանգը մոտեցել է, իսկ ինքը՝ վարչապետն էլ փախչող տեսակ է՝ բանակից փախել է, Մարտի 1-ից փախել է, կորոնավիրուսից էլ պիտի փախչեր:

Հիմա մի ռացիոնալ առաջարկ, բոլորդ հավաքվեք ու ինքնամեկուսացվեք կառավարական դաչայում:
Թե դա ձեր սրբության սրբոցն է, պետք է մաքուր ու անարատ պահել՝ հեռու վիրուսներից ու աղտերից:

Անի Սահակյան

դիտվել է 5051 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am