Վարկային արձակուրդ. ծանոթացեք պայմաններին թակարդն ընկնելուց առաջ


Հանրապետությունում իրականացվող կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներին միացել են նաև բանկերն ու վարկային կազմակերպությունները:
Հարցը բարձրաձայնվել էր ընդդիմադիր ուժերի պատգամավորների կողմից: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նամակով դիմել էր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին և առաջարկել Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Մարուքյանն առաջարկել էր առնվազն, 3 ամիս ժամկետով սառեցնել վարկերը: Հաջորդաբար արդեն ՀՀ Կենտրոնական բանկը նամակով դիմել էր առևտրային բանկերին, որպեսզի վերջինները վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկային պայմանները:
Անկախ Կենտրոնական բանկի գործողություններից այս ընթացքում բանկերն իրենք են հայտարարություններ արել և առաջարկել իրենց նախաձեռնությունները: :
«Ամերիաբանկ»-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:
Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
«Մոգո» ՈՒՎԿ-ն ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է մարտ ամսվա մարումները տեղափոխել ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: «Հայբիզնեսբանկ»-ն առաջարկում է օգտվել առցանց բանկային ծառայություններից և անկանխիկ վճարամիջոցներից:
«Արդշինբանկ»-ն իր հերթին հորդորում է օգտվել ստեղծված բանկային գործարքների իրականացման բազմաթիվ տարբերակներից, որոնց միջոցով հնարավոր է 24/7 ռեժիմով իրականացնել կոմունալ վճարումներ, փոխանցումներ, վարկերի մարումներ, ավանդների համալրում, արժույթի փոխանակում առանց Բանկ այցելելու:
Այն, որ բանկերը որշակի նախաձեռնություններ են ցուցաբերում, բայց խոշոր հաշվով այն ինչ առաջարկում են հայկական բանկերը, դասական իմաստով վարկային արձակուրդ չէ: Վարկային արձակուրդի ժամանակ սահմանված ամիսների քանակով վարկը սառեցվում է, փոխարենը ամիսների նույն քանակով վարկի ժամկետն երկարաձգվում է: Օրինակ` եթե քաղաքացին ըստ վարկային պայմանագրի 10 ամիս պետք է վճարի ամսական 100 հազար դրամ, ապա վարկային երկամսայա արձակուրդից հետո վարկառուջն պետք է շարունակի վճարել` ընդամենը վարկային պայմանագրի ժամկետի երկարաձգումով, իսկ արձակուրադի շրջանում տոկոսները չեն հաշվարկվում:
Հայաստանյան բանեկրը նման առաջարի չեն ներկայացրել` նրանք վարկային պայմանագրի ժամկետի երկարաձգում չեն կատարում, փոխարենը արձակուրդային ամիսներից հետո կազմվեու է նոր ժամանակացույց, որով մայր գումարն ու տոկսների վճարումը հաշվարկվում է մնացած ժամանակահատվածի համար: Այսինքն` վարկային արձակուրդից հետո վարկառու ֆինանսական բեռը ավելանալու է, քանի որ վճարվելիք գումարի չափը ըստ ամիսների կավելանա: Այնպես որ առաջին հայացքիվ գայթակղիչ թվացող վարկային արձակուրդն իրականում իր մեջ ունի այլ ելևէջներ. անհրաժեշտություն կա մանրամասն ուսումնասիրել բոլոր պայմանները:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 10244 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am