Չինաստանի սկանդալային մեղադրանքը՝ ԱՄՆ-ին. Մեծ քաղաքական վիրուսաքաոս

Չինաստանի պետական խորհուրդը ԱՄՆ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույց է պատրաստել, որտեղ նաև մեղադրանքներ կան Վաշինգտոնի հասցեին։ Պեկինը ամերիկյան վարչակազմին մեղադրում է աշխարհով մեկ քաոս տարածելու մեջ։

«Հեգեմոնի իր կարգավիճակը պահելու համար Միացյալ Նահանգները առաջնորդվում է միակողմանի գործողություններով, խախտում է միջազգային կարգը և միջազգային հարաբերությունների համակարգը, որոնք հիմնված են ՄԱԿ կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա»,- ասվում է զեկույցում։ Ամեն առիթի դեպքում, ըստ չինական կողմի, Միացյալ Նահանգները դուրս է գալիս միջազգային համաձայնագրերից, խաթարում է միջազգային վստահության համակարգերը և այլն։

Սա դեռ ամենը չէ: Երեկ Չինաստանը, կարելի է ասել, սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ՝ մեղադրել է ԱՄՆ-ին՝ Ուհանում կորոնավիրուս տարածելու մեջ... Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը թվիթերյան իր էջում կարծիք է հայտնել, որ նոր տեսակի կորոնավիրուսը Չինաստանի Ուհան քաղաք կարող են բերած լինել ԱՄՆ-ի զինվորականները: «Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել «զրոյական» հիվանդը, քանի՞ մարդ է վարակված: Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի զինվորականներն են բերել կորոնավիրուսի համաճարակը Ուհան: ԱՄՆ-ն պետք է մեզ ամեն ինչ բացատրի»- թվիթերյան իր էջում գրել է Լիցզյանն և գրառման հետ մեկտեղ տարածել է մարտի 11-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի հարցուպատասխանը։

Ռեդֆիլդն իր խոսքում հաստատել էր, որ որոշ ամերիկացիներ, ովքեր ենթադրաբար գրիպից են մահացել, իրականում մահացել են կորոնավիրուսից: Ըստ Ռեդֆիլդի՝ ոչ ոք նրանցից կորոնավիրուսի թեստ չէր վերցրել: «Խնդրում ենք, ասեք մեզ, թե քա՞նիսն են կապված COVID-19-ի հետ»,- գրել է Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակը:
Ըստ այս վարկածի՝ վիրուսը Չինաստան է տարվել 2019 թվականին՝ ամերիկյան մարզիկների կողմից, որոնք մասնակցել են Ուհանում կայացած Համաշխարհային զինվորական խաղերին:

Այսպես, Չինաստանի ԱԳՆ-ում չեն բացառում, որ կորոնավիրուսը Ուհան է բերվել ԱՄՆ-ից
2019 թ․ դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդության հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է, որին պաշտոնապես տրվել Covid-19 անվանումը։ Վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան 146 հազար մարդ, մահերի թիվը արդեն անցել է 5 հազարից։
Ահա, Չինաստանից հնչած մեղադրանքների ֆոնին՝ ԱՄՆ-ն Չինաստանի դեսպանին կանչել է՝ կորոնավիրուսի տարածմանն առնչություն ունենալու մասին խոսքերի պատճառով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության անանուն աշխատակցին։ Առաջիկա զրույցի մանրամասները չեն բացահայտել։ «Նա կանչվել է կապված COVID-19-ի մասին Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ մարտի 13-ին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը հերքել էր նախարարության մեկ այլ ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ Ուհան կորոնավիրուսը կարող էր բերվել ԱՄՆ-ի բանակի կողմից: Ընդ որում, նա նշել է, որ վերջին ժամանակներս ամերիկացի պաշտոնյաները հանդես են եկել համաճարակի վերաբերյալ մի շարք տեսություններով, որոնցից շատերը ստույգ չեն եղել և սևացրել են Չինաստանը:

Սա անշուշտ, լուրջ մեղադրանք է պաշտոնական Պեկինի կողմից: Վաշինգտոնի պատասխան-քայլն ինչպիսին կլինի՝ ցույց կտա ժամանակը: Կորոնավիրուսը կարծես դառնում է լրջագույն՝ աշխարհաքաղաքական գործընթացների սկիզբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4045 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am