Ոստիկանությունը մոտ 1 միլիոն դոլար է վճարելու ծանուցումները վարորդներին հասցնելու համար

«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ ոստիկանությունը ապրիլի 22-ին 490 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Հայփոստ» ընկերության հետ «փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման» համար։ Ընդ որում, այս պայմանագիրը վերաբերում է ճանապարհային ոստիկանությանը։ Եվ սա այն գումարն է, որը ոստիկանությունը «Հայփոստին» պետք է վճարի երթևեկաթյան կանոնների խախտման համար քաղաքացիներին ուղարկվող տուգանքների մասին ծանուցումները տեղ հասցնելու համար։ «Հայփոստը» նամակները պետք է վերցնի Ծ. Իսակովի 9 հասցեից ճանապարհային ոստիկանությունից։ Այսպիսով, ոստիկանությունը մոտ կես միլիարդ դրամ կամ 1 միլիոն դոլար է վճարելու միայն խախտումների մասին ծանուցումները վարորդներին հասցնելու համար։ Նշենք նաև, որ ոստիկանությունն այս տարի «Հայփոստի» հետ նմանատիպ ևս մեկ պայմանագիր կնքել էր դեռևս հունվարի 25-ին։ Այդ անգամ պայմանագրի արժեքը կազմում էր 160 միլիոն դրամ կամ մոտ 320 հազար դոլար։ Իսկ ինչ վերաբերում է միայն վերջին պայմանագրին, ապա փաստաթղթում  առկա թվային տվյալներից հասկանալի է դառնում, որ 490 միլիոն դրամի դիմաց «Հայփոստը» պետք է առաքի ճանապարհային խախտումների մոտ 1,4 միլիոն ծանուցում։ Առաջին պայմանագրով ծանուցումների թիվը պետք է կազմի մոտ 400 հազար։ Այսինքն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնելու առնվազն 1 խախտում։ Եվս մի ուշագրավ թիվ այդ պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր 20 գրամանոց առաքման, տվյալ դեպքում ծանուցման գինը 350 դրամ է։ Մինչդեռ ընդամենը օրեր առաջ նույն «Հայփոստի» միջոցով նմանատիպ 20 գրամանոց ծրարը ուղարկվել է ընդամենը 120 դրամով։ Ճիշտ է, տվյալ դեպքում ծրարի համար առանձին է վճարվել ընդամենը 30 դրամ, բայց միևնույն է, այն 350 դրամ չի կազմել»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am