Այս տարի մայիսյան տոներն առանձնահատուկ իմաստ ստացան

Ներկայացնում ենք «Հրապարակ» թերթի առաջնորդողն ամբողջությամբ. «Այս տարի մայիսյան տոներն առանձնահատուկ իմաստ ստացան։ Ապրիլի սկզբին ծավալված պատերազմական գործողություններն Արցախում, 100-ի չափ զոհերը, ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալված իրադարձությունները մի տեսակ սրեցին պատերազմի թեման և մայիսյան եռատոնին ավելի զգացմունքային խորհուրդ հաղորդեցին։ Բացի այն, որ հիմա հասարակությունն զգայուն է պատերազմական թեմայի հետ կապված, նաև հայրենիքի համար կռվելն ու հերոսաբար զոհվելը, առաջնագծում կանգնելն ու սահմանները պաշտպանելը դարձել են մարդկային դրսևորումներից ամենաարժեքավորը, ամենագնաահատվածը։ Թիկունքում ապրողներս հասկացանք, որ պատերազմը միայն ֆիլմերում տեսած, մեր հայրերից ու պապերից լսած պատմությունները չեն, ոչ Էլ անգամ 90-ականներին կառուցված Եռաբլուրն ու հիշողությունները։ Այն շատ ավելի մոտ ու շոշափելի իրողություն Է, որն ամեն րոպե կարող Է վերադառնալ և մեզնից տանել ամենաթանկն ու սիրելին՝ մեր կողքին ապրող մարդկանց։ Նաև կարող Է զրկել հանգիստ ապրելու, արարելու հնարավորությունից, որը տալիս Է խաղաղությունը։ Իսկ խաղաղության գինը միայն պատերազմի ժամանակ Է զգացվում։ Մենք հասկացանք նաև, որ մարդկության անցած հսկայական ուղին, միջազգային հարյուրավոր կառույցների ստեղծումը, հազարավոր փաստաթղթերի ու պայմանագրերի վավերացումը խաղաղության երաշխիք չեն տալիս։ Եվ քաղաքակիրթ աշխարհը կարող Է հանգիստ կողքից հետևել, թե ինչպես Է արյուն թափվում, ինչպես են ժողովուրդները կռվում՝ ավերելով ու փոշիացնելով տասնամյակների կառուցածը, ձեռք բերածը։ Մի քանի ձևական հայտարարություններ կհրապարակեն, ագրեսորին ու զոհին ուղղված միանման կոչեր կհնչեցնեն և ձեռքերը լվանալով կքաշվեն մի կողմ՝ ընդամենը ջանք գործադրելով, որ մեր պատերազմն իրենց բարեկեցությանը չվնասի»»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am