Իշխանության հանցավոր անգործության հետեւանքները

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերումից հետո հասարակության շրջանում կրկին ակտիվացել են խուճապային տրամադրությունները։ Որքան իշխանության բոլոր ներկայացուցիչները, առանձին-առանձին եւ միասին վերցրած, կոչ են անում խուճապի չմատնվել, այնքան քաղաքացիների մոտ խուճապն ավելանում է։ Բայց մեղադրել քաղաքացիներին այդ հարցում առնվազն ազնիվ չի լինի, քանի որ մարդկանց շրջանում միանգամայն արդարացիորեն ու օբյեկտիվորեն գերակշռում է այն տեսակետը, որ պետությունն անհրաժեշտ ու համարժեք քայլեր չի ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Մինչ աշխարհի երկրների մեծամասնությունը սահմանափակում էր ու սահմանափակում է ավիահաղորդակցությունը վարակակիր գոտիների երկրների հետ, Հայաստանում շարունակում էին ու դեռեւս շարունակում են հրճվանքով դիմավորել Իտալիայից ժամանող ինքնաթիռները։ Հասկանալի է, որ դրանցով Հայաստան են վերադառնում մեր քաղաքացիները, սակայն այդ ճգնաժամային չվերթերը պետք էր կազմակերպել ոչ թե այն բանից հետո, երբ Իտալիան դարձավ ամենավարակակիր երկրներից մեկը, այլ՝ առնվազն օրեր, շաբաթներ առաջ։ Դա չարվեց։ Չարդարացան նաեւ իռացիոնալ այն հույսերը, որ համաճարակը կշրջանցի Հայաստանը։

Երբ ամբողջ աշխարհում հայտարարվում էր, կոչ էր արվում սահմանափակել զանգվածային միջոցառումները, ՀՀ վարչապետը հայտարարեց «Այո» քարոզարշավի մեկնարկի մասին, ու ոչ թե՝ մյուս երկրների նման, արտակարգ ռեժիմ սահմանեց կառավարությունում, այլեւ՝ ինքն ու մի շարք նախարարներ մեկնեցին արձակուրդ՝ քարոզարշավ անելու համար:

Քաղաքացիները տեսնում են այս ամենը, մարդիկ հետեւում են համաշխարհային լրահոսին, տեսնում են, թե ինչպես են աշխարհի լուրջ պետությունները խիստ միջոցներ ձեռնարկում համաճարակի կանխարգելման համար, եւ դա համեմատում են սեփական երկրի իշխանության անլուրջ, անհամարժեք մոտեցումների հետ։ Նաեւ կամ առավելապես դա է խուճապի առաջացման հիմնական աղբյուրը։

Իշխանության նկատմամբ վստահությունը, որով այդքան սիրում են հպարտանալ գործող իշխանությունները, չի չափվում միայն ընտրությունների ժամանակ իշխանությանը տրված քվեների քանակով։ Իշխանության նկատմամբ վստահությունը համընդգրկուն, համալիր հասկացություն է, որն արտահայտվում է նաեւ այն իրողությամբ, թե որքանով են քաղաքացիները վստահ, որ ճգնաժամային պայմաններում իշխանությունը ձեռնարկում է անհրաժեշտ ու համարժեք միջոցներ։ Այդ իմաստով գործող իշխանության նկատմամբ վստահությունը վերջին շաբաթներին հավասարվել է զրոյի, ինչը, մեծ հավանականությամբ, ունենալու է նաեւ քաղաքական հետեւանքներ։ Ինչով էր պայմանավորված իշխանության նման անլրջությունն ու ոչ կոմպետենտությունը քաղաքացիների առողջությանն ու կյանքին վերաբերող այս հարցում, դժվար է միանշանակ ասել։

Հնարավոր է՝ պատճառն ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն չհետաձգելու՝ իշխանության ցանկությունն էր, բացառված չէ, որ իշխանությունն իսկապես առաջնորդվում էր ու է ոչ թե՝ համապատասխան մասնագիտական երաշխավորություններով, այլ՝ իռացիոնալ հույսով կամ հավատով, որ համաճարակը կշրջանցի Հայաստանը, գուցե կան այլ պատճառներ։ Բայց անկախ պատճառներից, ստեղծված իրավիճակի ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխանությունը, որքան էլ վերջինիս ներկայացուցիչները, հատկապես վերջին օրերին, ավելի ու ավելի շատ են խոսում քաղաքացիների անձնական պատասխանատվության մասին։

Մնում է հույս ունենալ, որ գոնե վերջին օրերի դեպքերը կսթափեցնեն իշխանությանը, եւ կձեռնարկվեն համարժեք քայլեր իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Մնում է հուսալ նաեւ, որ դա կլինի «լավ է ուշ, քան երբեք» պարագան, եւ ոչ թե՝ «ուշից ավելի ուշ» անդառնալիությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am