Նիկոլ Փաշինյանը ստեղծել է բանդաներ, բայց ժողովրդին ասում է՝ խղճացեք ինձ․Վոլոդյա Հովհաննիսյան (video)

Հայաստանում այսօր և՛ ֆիզիկական, և՛ տեղեկատվական ոլորտում տիրում է «բանդիտիզմ»։ Այս մասին՝ Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն՝ անդրադառնալով այսօր լրահոսում հայտնված այն տեղեկությանը, որ մի խումբ երիտասարդներ իրենց հռչակել են «Հեղափոխության պահապաններ» ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյող քաղաքացուն պահանջել ներողություն խնդրել վարչապետից։

«Այս միջադեպը Նիկոլական ցինիզմի լավագույն արտահայտումն է։ Տիրող մթնոլորտը հոգեբանական առումով շատ ավելի վտանգավոր է, քան ֆիզիկական»,- ասել է ազատամարտիկը։

Հաղորդման մյուս հյուր Վոլոդյա Հովհաննիսյանի համոզմամբ՝ պատասխանի ժամանակը գալու է ու այսպիսի իրավիճակներ ստեղծողներն արյամբ են պատասխան տալու։

Հաղորդման մյուս հյուրի՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանն էլ հիշեցրել է մետրոյում տեղի ունեցած միջադեպը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրել էր՝ «այդ աղջկան զուգարաններում չեն քաշքշի և սա ժողովրդավարության օրինակ է».« Կներեք, իհարկե, ժողովրդավարությունը համեմատում եք զուգարաններում քաշքշել-չքաշքշելու հե՞տ, այդքան իջեցնո՞ւմ եք այն»։

Խոսելով «Այո»-ի քարոզարշավից ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից՝ Վոլոդյա Հովհաննիսյանն ասել է. «Քարոզարշավը հիմնված է ստի ու կեղծիքների վրա։ Նիկոլ Փաշինյանը փորձում է սիրաշահել հանրությանը՝ պայքարելով նախկինների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի դեմ»։

Վոլոդյան Հովհաննիսյանն իր խոսքում հերթով ներկայացրել է այն բոլոր, իր բնորոշմամաբ՝ ստերը, որոնք հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Արմենուհի Կյուրեղյանն էլ հարց է բարձրացրել՝ ի՞նչ կապ ունեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հանրաքվեում դրված գաղափարի հետ. «Հիմնավորում են հանրաքվեն, ասելով՝ այսօրվա ՍԴ-ն խանգարում է, որպեսզի Հայաստանում զարգանա սոցիալական արդարությունը։ Երևի այդ մարդը չի պատկերացնում, ի՞նչ կապ ունի սոցիալական արդարությունը Սահմանադրական դատարանի հետ»։

«Համերաշխություն» կուսկացության նախագահ Սարգիս Ավետիսյանի խոսքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, երբ ասում է՝ ՍԴ-ն խանգարում է երկրի զարգացմանը. «Մենք այսօր ունենք իդեալին մոտ Սահմանարդական դատարան։ Եթե հանկարծ «Այո»-ն հաղթի, գալու են Սահմանադրական դատարան մարդիկ, ովքեր դակելու են այն, ինչ ասի՝ իշխանությունը»։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ ՍԴ-ից ազատվելու դեպքում կկորցնենք Արցախը, «Ստամբուլյան կոնվենցիան» կվավերացվի ու նմանատիպ այլ իրողությունների կբախվենք։

դիտվել է 4828 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am