Կորոնավիրուսն ընդդեմ Փաշինյանի

Ռուսերեն մի հայտնի խոսք կա՝ «не было бы счастья да несчастье помогло»: Հայերենում ավելի լավ տարբերակ ունենք՝ «չկա չարիք՝ առանց բարիք»։

Կորոնավիրուսի հայտնվելն ամբողջությամբ տեղավորվում է այս խոսքերի մեջ։

Մեզանում քաղաքական կորոնովիրուսը ամբոխավարության ու էժանագին պոպուլիզմի միջոցով վաղուց էր տարածվել։ Դրանով վարակվել էին շատերը։

Նիկոլ Փաշինյանի տարածած քաղաքական կորոնավիրուսը հատկապես ազդել էր պողոսների աչքերի վրա։ Դրանք փակվել էին։ Ոչինչ չէին տեսնում։ Չէին տեսնում, որ իրենց հիմարի տեղ է դնում քաղաքական կորոնավիրուս տարածողը։

Աչքերը փակվել էին, բայց փոխարենը բացվել էին ականջները՝ տարատեսակ աղբ ընդունելով իրենց մեջ։

Հիմա կորոնավիրուսը բացում է այդ աչքերը։ Վախի աչքերը, ինչպես հայտնի է, մեծ են լինում։ Այդ մեծ բացված աչքերն արդեն տեսնում են, թե ինչ ապաշնորհ ու անպատասխանատու իշխանություն է Նիկոլինը։

Ամբողջ աշխարհը կանխարգելող կամ վտանգը մեղմող քայլերի էր գնում, իսկ Նիկոլը դա անելու փոխարեն հայտարարեց, թե բա արձակուրդ եմ վերցնում ու գնում «այո» քարոզելու՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» ծրագրի շրջանակներում։

Սրանք այնքան հանցավոր մտածողություն ունեն, որ վիրուսի վտանգի պայմաններում մարդկանց լցնում էին իրար վրա ու վրաները քարոզ կարդում՝ վիրուսի հետ նաև թույնի ու ատելության մթնոլորտ տարածելով։

Սրանք այնքան անմեղսունակ են, որ վարակվելու վտանգն անգամ չէին զգում ու Նիկոլի գլխավորությամբ գնում էին քարոզ անելու։

Ու հենց հասկացան, որ հանրաքվեն ձախողվելու է, միանգամից անցան պլան «Բ»–ի նախապատրաստական աշխատանքներին։ Նիկոլն այսօր իր արձակուրդն ընդհատելը ժողովրդի վրա ծախելով էր զբաղված։ Չի բացառվում, որ վիրուսի պատճառով չեղարկեն հանրաքվեն։ Քանի որ հասկանում են, որ մարդիկ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով «ոչ» են ասելու Նիկոլ Փաշինյանի հանրաքվեին։

Թե ինչ վերջնական որոշում կկայացվի հանրաքվեի պահով, շուտով կերևա։ Իսկ մեկ այլ բան արդեն երևացել է։ Երևացել է նաև պողոսներից մեծ մասի համար։

Կորոնավիրուսի պատմությունը ցույց տվեց, որ արտակարգ իրավիճակներում կառավարությունը կա՛մ բան չի անելու և ամեն ինչ թողնելու է «մարդկանց բարձր պատասխանատվության գիտակցման վրա», կա՛մ իր արածները վնասելու են մեր պետությանը, ժողովրդին, այդ թվում՝ պողոսներին։

Կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում արձակուրդ վերցնելն ու քարոզի գնալը, քարոզվող ականջ ապահովելու համար մարդկանց հավաքներ կազմակերպելն ու այդպիսով վիրուսի հնարավոր տարածման մասշտաբները մեծացնելը, հանցավոր անպատասխանատվություն է, անգրագիտություն և հակապետական քայլ։ Դա նույնն է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իսկ Նիկոլը արձակուրդ վերցնի ու թռնի պատասխանատվությունից՝ հայտարարելով, որ յուրաքանչյուրը պետք է պաշտպանվի թշնամուց սեփական բարձր ինքնագիտակցությամբ։ Ի դեպ, հենց այդպես էլ անելու է, եթե պատերազմ սկսվի։ Սա հիմա բոլորը տեսան ու հասկացան։

Սրանք բյուջեն թալանելուց ու սեփական կայֆերն ապահովելուց զատ այլ բանի ոչ ունակ են, ոչ էլ ցանկություն ունեն։

Պարզ է, չէ՞, որ պետությանը սպառնացող վտանգի դեպքում սրանք թռնելու են արձակուրդ» կամ էլ այնպիսի ախմախ որոշումներ են կայացնելու, որ վտանգն ավելի խորանա։

Կորոնավիրուսը վատ բան է, բայց դե չկա չարիք՝ առանց բարիք։ Քաղաքական վիրուսից ազատվելու համար միգուցե այդպիսի գին է պետք վճարել։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 3668 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am