Փաշինյանը ռումբ է դնում իր տակը

Սահմանադրական փոփոխությունների՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեով, ըստ էության, դրվելու է ոչ միայն 7 դատավորի լիազորությունների դադարեցման հարցը, այլ անցած երեսուն տարինրի գնահատականի մասին փաստաթուղթը: Գորիսում հանրաքվեի քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ավելի ուշ նաեւ հրապարակեց այսպես կոչված հռչակագիրը:

«Հանրաքվեի հռչակագիրը» արձանագրում է, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։
Ինչպես նաեւ՝ <<Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է Համակարգային կոռուպցիայի։ Այս երեւույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխությունը եւ արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից ետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով>>։

Հռչակագրում նույնաբովանդակ եւս չորս կետ է ներառված, որոնք եթե ամբողջացնենք մեկ մտքում, ապա կստանանք հետեւյալ պատկերը՝ նախկինում ոչ մի լավ բան չի կատարվել, մարդիկ չեն ծնվել, չեն ապրել, չեն ուրախացել, միայն եղել է թալան, կեղծիքներ, ապօրինություններ եւ ուրեմն պետք է փակել անցյալի էջը` նախեւառաջ գնահատական տալով դրան:

Մի քանի օր է հռչակագրի կետերը բուռն քննարկվում են համացանցում, հատկապես՝ այն մասով, որ կեղծված ընտրությունները փաստացի նա վերագրել է 1996 թվականին, երբ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Անգամ համեմատություններ, հաշվարկներ են արվում, դիցուք եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 11 տարիներին բյուջեի թալանը եղել է 2-4 տոկոս, մասնավորապես, այդ հիմքով հարուցված քրեական գործերի համաձայն թալանը 65 միլիարդ դրամ է կազմում՝ այն է՝ 13 տրիլիոն բյուջեի 2,5-3 տոկոսը, մինչդեռ այսօր տարեկան կտրվածով իշխանությունների պարգեւավճարները բյուջեի 8 տոկոսն են կազմում, այսինքն տարեկան այս իշխանությունները ութ տոկոս են թալանում, մինդեռ նախկինները անցած 11 տարվա ընթացքում ընդամենը 2-4 տոկոս, այնպես որ այդ հռչակագիրը իշխանությունը լավ կանի ժամ առաջ ուղարկի գրողի ծոցը, քանի իր դեմ չեն ներկայացրել նման փաստաթուղթ:

Անի Սահակյան

դիտվել է 2848 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am