Ովքեր են թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում մահացած զինվորները

Թուրքիայի զինված ուժերում վերջին 22 տարիների ընթացքում կասկածելի հանգամանքներում մահացած 2220 զինծառողների 80 տոկոսը քրդեր, ալեւիներ եւ հայեր են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Օզգյուր գյունդեմ» թերթում գրում է Զինծառայողների կասկածելի մահերի եւ տուժածների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպության փոխնախագահ Ռըզա Դողանը: Նրա խոսքով` 2015 թվականի հուլիսից մինչ այժմ գրանցվել է զինվորի մահվան 8 դեպք, որոնք ենթադրաբար ինքնասպանություն են գործել: Կազմակերպության փոխնախագահը հայտնել է, որ իր 20-ամյա որդին` Ույսալ Դողանը նույնպես մահացել է պարտադիր զինծառայություն անցնելու ժամանակ` Մուշում 2012 թվականին: Որդու մահվան հետ կապված եւս առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, սակայն, ինքը համոզված է, որ որդուն սպանել են, քանի որ ենթադրյալ սպանության գործիքի վրա մահացածի մատնահետքեր չեն հայտնաբերվել: Նա նշել է, որ թուրքական բանակում մահացած զինվորների ընտանիքները տարիներ շարունակ իրավական պայքար են մղում, որպեսզի բացահայտեն իրենց զավակների գիտակցաբար կամ կանխամտածված սպանված լինելու փաստերը: Սակայն, նրա խոսքով` դատարանները գիտակցաբար կարճում են կասկածելի հանգամանքներում զինվորների մահվան դեպքերի հետ կապված հարուցված քրեական գործերը, իսկ իրական հանցագործները քողարկվում են: Ռըզա Դողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերում զինվորների մահվան դեպքերի համար մեղավորը հենց Թուրքիա պետությունն է:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am