Ինչո ՞ւ չի ստացվում Նիկոլ Փաշինյանի կյանքը` Արթուր Վանեցյանից հետո

 

«Կան մարդիկ, որոնց, այո՛, հեղափոխությունից հետո բերել, պաշտոններ ենք տվել ու վստահել, պարզվում է՝ դրանց էլ է դուր եկել օտարերկրյա կոշիկների համը: Այն պաշտոնյաները, որ գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում ստեղ-ընդեղ կոշիկներ են լիզել, ու էդ լիզելու համար ա, որ վզակոթերին տալով հանել եմ գործից ու ճիշտ եմ արել: Ու հիմա էլ եկել-քաղաքական գործիչներ են խաղում:
Տո այ դուրսպրծուկներ, վզակոթերիդ ուտելու եք: Ու ոնց սկսել եք սերժերի հետ, նենց էլ ավարտելու եք: Երեւէ մեկը չփորձի ժողովրդի հետ խաղեր տալ՝ լինի նախկին պաշտոնյա թե ներկա պաշտոնյա, ուժային, ոչ ուժային: Բոլորիդ կբերենք հրապարակներում պատասխան կտաք ժողովրդի առաջ: Չփորձեք թպրտալ: Ծնկի կբերենք բոլորիդ հատ-հատ ժողովրդով: Եվ հյուսիսների, հարավների, արեւելքների ու արեւմուտքների վրա հույս չդնեք: Էս երկրում մի տեր կա, մի տիրակալ կա, եւ դա ՀՀ հպարտ քաղաքացին է:
Իրենց տներում այնքան չեն քնում, որքան օտար երկրների հյուրանոցներում ու իշխանությունների դռների տակ: Անինքնասեր, անողնաշար... ու դեռ գալիս-ասում են՝ պատիվ ունեմ: Դուք պատիվ չունեք, եւ ձեր պատիվը ծախել եք վաղուց օտարներին, եւ դու Հայաստանում կողմնակից չեք ունենալու, տեր չեք ունենալու, բայց դուք Հայաստանում պատասխան եք տալու՝ հատիկ առ հատիկ: Սրա մասին է ապրիլի 5-ի հանրաքվեն»,- հայտարարել է Փաշին յանը:
Նա անուններ չի տվել, բայց բնութագրումները, որ տվել է, ամենայն հավանականությամբ վերաբերվում են ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վենցյանին և նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Նախկին ուժայինները, որոնց Փաշինյանը, իր բառերով ասած վզակոթին տալով հեռացրել է պաշտոնից, հենց Վանեցյանն ու Օսիպկանն են, ովքեր աշխատել են վարչապետի ուղիղ ենթակայությամբ:
Ժամանակին Վանեցյանը իր հրաժարականը պատճառաբանեց Փաշինյանի հետ ունեցած անհամաձայնություններով, սակայն մինչև վերջ պարզ չդարձավ, թե որ հարցերում են եղել գլխավոր հակասությունները: Եվ ահա ամիսներ անց Փաշինյանը մեղադրում է Վանեցյանին` օտար երկրների իշխանությունների հետ գործարքների գնալու և իր դեմ հակահեղափոխության պլան մշակելու համար:
Ժամանակին մամուլում նաև գրվեց, թե Վենեցյանը Մոսկվայի որոշ շրջանակների հետ սեփական նախաձեռնությամբ փակ հանդիպումներ է ունեցել: Ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանը հենց այդ հանդիպումների մասին է ակնարկում և հենց դրանք է որակում` օտարների կոշիկները լիզելու քայլ: Պատիվ ունեմ արտահայտության հիշատակումն էլ պատահական չէ. ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը իր հրաժարականի գրառումն ավարտել էր հենց այդ արտահայտությամբ:
Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի անհանգստություններն ավելացել են: Նա չի թաքցնում, ավելին, իր անհավասարակշիռ պահվածքով և հռետորաբանությամբ ցույց է տալիս, որ վախենում է Արթուր Վանեցյանի քաղաքականություն մտնելուց: Ու թեպետ ԱԱԾ նախկին պետը դեռևս լուրջ քաղաքական հայտ չի էլ ներկայացրել, բայց վարչապետը նրան շատ հստակ ասում է` թույլ չի տալու թպրտալ:
Ստացվում է, որ սահմանադրության այո-ի քարոզարշավը Նիկոլ Փաշինյանը վերածում է նախկին իշխանություններին և պաշտոնյաներին քննադատելու առիթի` քաղաքացու անունից:
Երբ անհրաժեշտ է լինում` հրապարակում հավաքված մարդիկ Փաշինյանի համար դառնում են հպարտ քաղաքացիներ: Ըստ անհրաժեշտության` այդ նույն քաղաքացին կարող է դառնալ նաև սովորական մի անհաջողակ, որը աղքատությունը կրում է գլխի մեջ:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 7473 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am