Քաոսից հետո երկրորդ հավանական քայլը

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Տոնոյանը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Նա մասնավորապես, մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, միջազգային տնտեսական, համաճարակային վիճակը, եղանակային պայմանները և մի շարք այլ գործոններ մեծացնում են իրավիճակի ապակայունացման հավանականությունը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը՝ նոր սադրանքները բացառելու առումով:

Ըստ էության, Տոնոյանը հասկացրել է, որ ամեն պահի Ադրբեջանից կարող են ռազմական գործողություններ սկսվել՝ առաջ քաշելով մի քանի գործոններ: Պարզ է, որ Տոնոյանը նկատի ունի այն, որ Ադրբեջանի նավթի գների հետ անկման արդյունքում չի բացառվում տնտեսության փլուզումը: Նման հեռանկարի դեպքում Ալիևը կարող է դիմել սադրանքի, որպեսզի ուշադրությունը շեղի դժոգհություններից:

Պատերազմի հավակնությունն, այսպիսով, ամենևին էլ չի կարելի բացառել: Ադրբեջանը երկրի ներսում քաոտիկ իրավիճակից կարող է օգտվել:

Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանը, ևս, կարծես չի բացառում իրավիճակի սրումը շփման գծում և սահմաններում:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հետագա էսկալացիան անթույլատրելի է։

Ավելին՝ նա հայտնել է, որ Մոսկվան անհանգստացած է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացմամբ և կոչ է արել կողմերին զուսպ լինել ու զերծ մնալ ուժ կիրառելուց։

«Ցավոք, սահմանին ու շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր գրանցվել։ Դրա հետևանքով զոհեր ու վիրավորներ կան։ Կուզենայի ցավակցությունս հայտնել զոհերի հարազատներին ու մտերիմներին», – ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ երկու կողմերն էլ պետք է ակտիվացնեն բանակցային գործընթացը, որն ուղղված է քաղաքական գործողությունների միջոցով հակամարտության կարգավորմանը։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին, մոտ 15։30, հարավ-արևմուտքում տեղակայված զինվորական մասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, շարքային, 1984թ․ ծնված Զոհրաբ Սիանոսյանը։

Զախարովայի խոսքով՝ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու մտադրությունների մասին հայտարարություններին:

Նկատենք նաև, որ ադրբեջանական կողմն ակնհայտորեն անցել է հայ-ադրբեջանական սահմանին պարբերական սադրանքների կիրառմանը: Օրերս գնդակոծվել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։

Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակը, քաոսը ցրելու միակ տարբերակը Ալիևի համար կարող է պատերազմը դառնալ: Հետևաբար, պետք է չկորցնել զգոնությունը և պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ դիմագրավելու ադրբեջանական կողմի հնարավոր սրացման քայլերին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4474 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am