Նիկոլի թիմի վերին օղակներում էսօր կան մարդիկ, ովքեր երկու տարի առաջ փաբերում պարտքով խմում էին․Կոնստանտին Տեր-Նակալյան (video)

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի միակ հաջողությունը, որին իրենք հասել են, դա նախկիններին մերժելն է։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է նա՝ խոսելով «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։

Ըստ քաղաքագետի՝ քարոզարշավի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն անցնում է «ռոբասերժական» բառամթերքի կիրառմանն, իրեն թվում է՝ ինքը կհաղթի հանրաքվեն․ «Նախկինները չեն մասնակցում անգամ «Ոչ»-ի քարոզարշավին, բայց անգամ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն իր որդեգրած ռազմավարությամբ է առաջնորդվում»։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունն անգամ «ամոթանք է» տալիս նախկիններին, որ քիչ է՝ քարոզարշավին չեն մասնակցում, դրան էլ զուգահեռ բոյկոտում են․ «Միակ տարբերակը, որ հանրաքվեով Նիկոլ Փաշինյանը հաղթի, դա ընտրակեղծարարությունն է։ Դրա համար էլ իշխանությանն օդ ու ջրի պես պետք է, որ շատ մարդ մասնակցի հանրաքվեին, որպեսզի հեշտ լինի լցոնումներ անելը»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի գնահատմամբ՝ այս իշխանությունն այնքան ապաշնորհ է, որ որևիցե բան մերժելուց բացի, ուրիշ ոչնչի շնորհք չունի․ «Իշխանությունը չի կարողանում ձևակերպի՝ ինչի համար է այս հանրաքվեն, դրա համար էլ գնում է նախկիններին մերժելու ճանապարհով»։

Շարունակելով Կոնստանտին Տեր-Նակալյանի միտքը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը նշել է․ «Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է և չկա կոնտենտ ներկայացնելու, խոսելու թեմա: Դրա համար էլ չի կարող ասել՝ Սահմանադրության փաթեթային փոփոխությունը դրել ենք մի կողմ և յոթ դատավոր-անդամների հետևից ենք ընկել»։

Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ իշխանությունն օգտագործում է դեռ 2018թ․ օգտագործած բառապաշարը, որպեսզի հոգեբանորեն ազդի նաև հանրության վրա։

Դիտարկմանը՝ կա սոցիոլոգիական կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ մարդիկ հնարավոր է չգնան ընտրատեղամասեր, դրա համար անձամբ է մասնակցում քարոզարշավին, քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշել է․ «Անգամ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը չի փրկում իրավիճակը, հիշեք մետրոյում տեղի ունեցածը։ Ես կարծում եմ՝ Երևանում Փաշինյանը կխուսափի քարոզարշավից»։

Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ իր հերթին համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է հանրաքվեն չեղարկել․ «Եթե իշխանությունը տեսնի, որ անհրաժեշտ «Այո»-ներ հավաքվելու հույս չկա հանրաքվեին, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման վտանգի պատրվակով կփորձի չեղարկել հանրաքվեն, որը չպետք է թույլ տանք, որ լինի»։

Խոսելով պարգևավճարների մասին՝ Նաիրա Կարապետյանն ասել է, որ պարգևավճարների մեծ տարափը կոչվում է համակարգային կոռուպցիա․ «Հունվար ամսվա 16 աշխատանքային օրվա համար ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը հարյուր տոկոսով պարգևավճար են ստացել, այն դեպքում, որ տարեսկզբին չկա խնայած գումար, կամ էլ մնացորդ»։

Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նշել է․ «Նիկոլ Փաշինյանի թիմի վերին օղակներում այսօր կան մարդիկ, ովքեր երկու տարի առաջ փաբերում պարտքով էին խմում, այսօր մեկ ու կես միլիոնի աշխատավարձ են ստանում ու պարգևավճարներ»։

Ըստ Տեր-Նակալյանի՝ իր էությամբ Նիկոլ Փաշինյանը մանր ժուլիկ է։

դիտվել է 7383 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am