Քանի սանիկը կա, քավորը պրոբլեմ չի ունենա

Ամիսներ շարունակ լրատվամիջոցները գրում են այն մասին, թե ինչպիսի ջանքեր են գործադրում իշխանությունն ու հատկապես Նիկոլ Փաշինյանը, որպեսզի վարչապետի քավորը դառնա Իջեւանի քաղաքապետ: Անցած տարի իշխանությունը քրեական գործ հարուցեց արդեն նախկին քաղաքապետի դեմ, որից հետո նա ստիպված եղավ հեռանալ ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը, ով ԶԼՄ-ների տեղեկացմամբ առանձնապես ոչ մի հատկանիշով աչքի չի ընկել, մարզում չունի այնքան հեղինակություն, որ գոնե վարչապետի քավորը լինելու փաստի շնորհիվ դառնա քաղաքապետ: Այդ պատճառով մի քանի անգամ քաղաքապետի ընտրությունները հետաձգվեցին, քանի որ իշխանությունը գտավ քավորի փրկության բանալին: Իջեւանին կմիանան եւս 19 համայնք, տեղի կունենա խոշորացում ու միավորված համայնքներում հեշտ կլինի թվեր նկարել:
Հեղափոխականները, որ թավշյա հեղափոխությունից հետո եւս քննադատում էին խոշորացման գործընթացը ու հայտարարում, որ այն քաղաքական նպատակով է իրականացնում, այսօր գնում է նախկինների ճանապարհով, վարչատարածքային բաժանման մասին օրենքում առաջարկվող այդ փոփոխությունը բխում է ոչ թե ժողովրդի ու համայնքների զարգացման, այլ կոնկրետ անձանց շահերից:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը խոշորացման թեմայով Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ հետաքրքրվեց ՝ խորհրդարանական լսումներին մասնակցո՞ւմ են Իջևանի տարածաշրջանի 19 խոշորացվող համայնքների ներկայացուցիչները: Սակայն պարզվեց, որ դահլիճում Իջևանի այդ համայնքներից ներկայացուցիչներ չկան:
Հարց է առաջանում՝ ինչու են հրավիրել այս լսումները, միավորվող համայնքների կարծիքները չպիտի իմանան: Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը , իհարկե, նշեց, որ հանդիպումներ եղել են այդ համայնքներում.<<Այդ բոլոր քննարկումների արդյունքները հաշվի են առնվել, և համադրվել են բոլոր հնարավոր տարբերակները, մոտեցումն այս ձևաչափով է եղել»։
Եթե այդպես է, ուր են այդ համայնքապետերը, ինչու չեն եկել իրենց խանդաղատանքը արտահայտեն երկրի թիվ մեկ ամբիոնից: Պատասխանը հայտնի է, իրականում գործընթացն արվում է ի հեճուկս բնակչության եւ հանուն քավորի:

Անի Սահակյան

դիտվել է 2298 անգամ
Լրահոս
Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am