Կորոնավիրուսը ոչ է ասում հեղափոխությանը. հանրաքվեն վտանգի տակ է


Հայաստանում հայտնաբարվել են կորոնովիրուսի 3 նոր դեպք: Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Իտալիայից Հայաստան ժամանած 3 անձ վարակված է եղել վիրուսով: Երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի, նրանք հոսպիտալացված են:

Բացի այդ առողջապահության համաշխարհային կազմկերպությունը հայտարարել է պանդեմիայի / համաշխարհաին համաճարակի/ վտանգի մասին , քանի որ վիրուսը տարածվում է շատ մեծ թվով երկրներում:


Քանի՞ հոգու են մեկուսացնելու
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ վարկվածները ժամանման պահին գանգատներ չեն ունեցել, ժամանելուց հետո գանգատների ի հայտ գալուն պես նրանք տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց,. որտեղ տեղի է ունեցել թեստավորում: «Դրանից հետո ունեցել ենք կորոնավիրուսի հաստատում: Նրանցից երկուսն իրենց առողջ են զգում, ոչ մի գանգատ չունեն, միայն մեկի մոտ կա աջակողմյան թոքաբորբ, ամեն ինչ կանենք, որ չտարածվի, նրանց հետ ուղիղ կոնտակտ ունեցած մարդկանց մեկուսացմամբ ենք հիմա զբաղվում, նրանք շատ չեն, նրանք համարվում են դեռ բերովի դեպքեր, լոկալ տարածում չունենք, իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի և հսկողության տակ»,- ասել է նախարարը և հիշեցրել, որ առաջին պացիենտը ևս լավ է զգում, գանգատ չունի, մեկուսաված 31 քացաքացիները ևս գանգատ չունեն և ամենայն հավանականությամբ երկու օրից թեստավորվելուց հետո կգնան տուն:
Նախ առողջապահության նախարարի լավատեսությունը, թե նրանց շփման շրջանակը մեծ չի եղել, համոզիչ չէ: Բացի այդ` ավելի տրամաբանական կլիներ նույն չվերթով Հայաստան եկած բոլոր 55 քաղաքացիներին միանգամից 14 օրով պահել կարանտինում, սահմանափակելով նրանց շփումը, քան թե գտնել 3 հիվանդի շփման շրջանակը և բոլորին 14 օրով մեկուսացնել: Նախորդ անգամ ընդամենը 1 վարկվածի համար մեկուսացվել է 32 մարդ, հիմա 3 վարակվածի դեպքում, քանի՞ մարդու են մեկուսացնելու:
Պարզագույն թվաբանությունը հուշում է, որ 55 ուղևորի մեկուսացնելը ավելի էժան և արդյունավետ կլիներ, քան 3 հոգու շփման շրջանակի բացահայտումն ու մեկուսացումը: Ի դեպ, մի շարք երկրներում, օրինակ Իսրայելում հենց այդպես էլ վարվում են:

Պանդեմիան և հանրաքվեն
Նախարարը Արսեն Թորոսյանը նշել է, որ ԱՀԿ-ի հայտարարած պանդեմիայի տարածումը դեռ կարող է կանխվել էֆեկտիվ միջոցառումների շնորհիվ.
«ՀՀ-ում էլ դեռ հունվարի վերջերից արվել ե միջոցառումներ, դրանք շարունակվում են: Դրանք ներառում են գանգատ ունեցող մարդկանց հայտնաբերումը, շփում ունեցող մարդկանց թեստավորումը, բուժումը և կոնտակտավորների մեկուսացումը>>,- ասել է Ա. Թորոսյանը:: Մեկուսացումը, ըստ նախարարի, լինում է երկու տեսակի՝ տնային և հատուկ պայմաններում: Հատուկ մեկուսացման ենթակա են միայն նրանք, որոնք անմիջական շփում են ունեցել վարկվածների հետ: Միաժամանակ նախարարը կարևորել է արհեստական տեղեկություններից` ինֆոդեմիայի խուսափելը:
Հիմա հարց` արդյո՞ք ինֆոդեմիա կլինի, եթե նշենք, որ համաշխարհային համաճարակի պայմաններում քարոզարշավային բազմամարդ հավաքները հակացուցված են:

Աշխարհում բազմաթիվ մեծ միջոցառումներ են հետաձգվել, իսկ մենք շտապում ենք այո ասել հեղափոխությանը: Բայց տպավորություն է, որ կորոնավիրուստը հեղափոխության հետ կապված իր պլաններն ունի և նա որոշել է ոչ ասել սահմանադրական հանրաքվեին և Փաշինյանի հեղափոխությանը, որովհետև վիրուսի նոր դեպքերը կարող են լիարժեք պատճառ դառնալ` սահմափակելու հանրաքվեի մարզային հանդիպումները:
Ի դեպ, ըստ ԱՀԿ-ի՝ մարտի 11-ի դրությամբ աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 118 000 դեպք, որոնցից 4 291-ը մահացու ելքով է ավարտվել: Վերջին անգամ ԱՀԿ-ն պանդեմիայի մասին հայտարարել էր 2009-ին ՝ խոզի գրիպի՝ հայտնի H1N1 վիրուսի տարածման կապակցությամբ։

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3468 անգամ
Լրահոս
Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am