Ի՞նչ ադրբեջանական համայնքի մասին է խոսքը.Ռուբեն Սաֆրաստյան (video)

«Արևելագիտության ինստիտուտի» տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնել, ինչը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն մաս առ մաս հեռանում է այդ հատվածից, իսկ վակուումը այս երկու երկրներն են փորձում լրացնել։

Այս մասին՝ Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ ՀԸ» «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ակադեմիկոսը՝ խոսելով Պուտին-Էրդողան վերջին հանդիպումից ու բանակցություններից։

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր շահեր, սակայն շարունակում են մնալ երկու հակամարտող պետություններ․ «Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունները նշանակում են, որ որոշակի ժամանակով հակամարտությունը մեղմանում է՝ մինչև հաջորդ սրացումը»։

Անդրադառնալով Սիրիայի շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքականությունը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է․ «Թուրքիան արտաքին քաղաքականությունը վարելիս սկսել է իր զինված ուժերը հեշտությամբ օգտագործել, որը, ըստ էության, հակասում է Աթաթուրքի ընկալումներին»։

Խոսելով մեր տարածաշրջանում Թուրքիայի նպատակներից՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ, երբ խոսքը Արցախի ազատագրված հողերն Ադրբեջանին հանձնելու մասին է, միայն այդ հողերի վերադարձի հարցը չէ․ «Խոսքն այս դեպքում միայն Արցախի մասին չէ, խոսվում է նաև Սյունիքի մասին։ Սյունիքն աշխարհաքաղաքական առումով մեծագույն արժեք է համարվում պանթուրքիստների համար»։

Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցնում է, որ երբ սրվում են ռուս-թուրքական հարաբերությունները, Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ իրականացրեց Հայաստանի ուղղությամբ․ «Ես այստեղ կապ եմ տեսնում։ Շատ հնարավոր է, որ այդ գործողությունները թուրքական գլխավոր շտաբի նախաձեռնած գործողություններն են»։

Խոսելով արցախյան հիմնախնդրից ու Թուրքիայի ԱԳ նախարարի ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումցի՝ ակադեմիկոսը նշել է․ «Արցախյան հարցի ակունքներից Թուրքիան մշտապես ցանկացել է միջնորդի դեր ստանձնել և պատահական չէր Թուրքիայի վերջին ակտիվացումը»։

Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան ուզում է ցույց տալ, որ տարածաշրջանում իրենք այսպիսի դեր էլ ունեն․ «Ռուսաստանն էլ իր հերթին սահմանափակում է Թուրքիային և սահմանափակում են նաև Մինսկի խմբի համանախագահները»։

Հաղորդման վերջում խոսելով գիտական կենտրոնների փակման վտանգներից՝ Ռուբեն Սաֆրաստյանը վստահություն է հայտնել, որ նման բան չի լինի, քանի որ այս Կառավարությունը ձևավոված է ժողովրդից, իսկ ժողովուրդը նման բան թույլ չի տա։

դիտվել է 532 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am