Փաշինյանը հավեսով օգտվում է նախկինների գրած օրենքով տրվող արտոնություններից, ուղղաթիռից ու... «փիլիսոփայում» նախկինների ՍԴ-ի մասին

Իբր թե՝ օրենք չխախտելու նկատառումից ելնելով, հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանը արձակուրդ է վերցրել: Նրա իշխանության մի քանի ներկայացուցիչներ ևս: Բայց քարոզարշավին մասնակցելու ընթացքում արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանն անթաքույց օգտվում է պետության կողմից տրամադրվող սպասարկման ծառայություններից: Մասնավորապես, պետական ծառայողական ավտոմեքենայից, բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկման համար նախատեսված օդային փոխադրամիջոցից՝ ուղղաթիռից: Հասկանալի է, որ պետական միջոցներն օգտագործվում են «Այո»-ի քարոզարշավի իրականացման ժամանակ:

«Ոչ» քարոզչական կողմը բավականին հիմնավորված ուշադրություն էր հրավիրել այդ խնդրի, մասնավորապես՝ «թիվ 1» ուղղաթիռը քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ի սպաս դնելու վրա:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը որքան սպասելի էր, նույնքան էլ թույլ և խոցելի: Սպասելի մասն այն էր, որ մի առիթով արդեն ասել էր արդեն, թե բա՝ ուղղաթիռը պիտի շահագործվի, որ չժանգոտի: Կրկնեց: Իսկ խոցելի և թույլ մասը Նիկոլ Փաշինյանի այս հակադարձումն է, թե՝ «...Ասեմ, որ Մեղրիից այստեղ (Քաջարան) էլ եմ եկել պետական մեքենայով, ինչո՞ւ, որովհետև չեմ կարող չգալ, ժողովուրդ ջան։ Որովհետև այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»:

Էլի գործ ունենք հարցերը խեղաթյուրելու և այդպես սղղացնելու փաշինյանական «կլասիկ» գործելակերպի հետ: Նախ, խոսքն ամենևին էլ հատուկ պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնյայի այդ պահպանությունը կամ անվտանգությունն ապահովելու մասին չէր: Պետք չէ «ճանճերը խառնել կոտլետներին»: Խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ուղղաթի՛ռը պետական միջոցներով օգտագործելու մասին է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ կարող էր առնվազն կուսակցական միջոցների հաշվին մասնավոր ուղղաթիռ կամ թեկուզ նույն ուղղաթիռը վարձակալել: Դրա իմաստն այն կլիներ, որ ուղղաթիռի այդ թռիչքի համար ծախսերը կկատարվեին ոչ թե պետական բյուջեից, այլ՝ «իմքայլական» ֆոնդերից, որ այդպես ճոխ-ճոխ, օրենքով սահմանվածից էլ կրկնապատիկ ավելի հավաքել էին բերման ենթարկված գործարար շրջանակներից: Հիմա էլ ձեռքները էլ հո քարի տա՞կ չեն, փողեր էլ ունեն, փողատուներ էլ:

ԲԱՅՑ:

Ամենից շքեղն, իհարկե, Փաշինյանի «ինքնախոստովանական ցուցմունքն» է: Այն, որ ասում է, թե գիտե՜ք, այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձա՜յն... վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից: Այսինքն, ինքն, իբր չէր ուզի, կհրաժարվեր, բայց, էն կոռումպացված, հանցավոր ռեժիմն օրենքում գրել է, որ... Դե, ինքն էլ՝ օրինապահության մարմնավորում, ո՞նց խախտի նախկին, հանցավոր, կոռումպացված ռեժիմի գրած օրենքը: Չի կարելի, չէ՞...

Շա՜տ ծիծաղելի է հնչում, շա՜տ կեղծ ու միանգամայն երկդիմի:

Այսինքն, ուղղաթիռն ու պաշտոնական մյուս «հաճույքները» «ոչիստների» ժամանակ ընդունած օրենքներով Փաշինյանին անձնապես դուր են գալիս և հաճույքով ու բոլ-բոլ օգտվում է: Բայց այ, «ոչիստների» ժամանակ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված մի քանի դատավորների գործից հեռացնելը համարվում է համազգային նշանակության գերհրատապ հարց: Բա եթե այդքան «սկզբունքային» եք, նախ «ոչիստների» ժամանակավա ուղղաթիռային շրջագայությունների օրե՛նքը փոխեիք: Քավ լիցի, ԱԺ-ն էլ է ձեր ոտքերի տակ, կառավարությունն էլ:

Այսինքն, «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքները, որոնք անձամբ Նիկոլ Փաշինյանին արտոնություններ ու աղայական վայելքների հնարավորություն են տալիս, լա՜վն են, փոխել պետք չէ: Իսկ ա՛յ, ՍԴ կազմը պետք է փոխել: Փաշինյանի իշխանությանն շտապ կարգով կամակատարներ են պետք, որ ինքն ինչ էլ անի, նրա մարմնի տարբեր հատվածները համբուրելու կամ նույնիսկ ուտելու ցանկություն հայտնող ֆեյք կամ պաշտամունքախեղ եղածների նման, կուճիները տմբտմբացնեն, թե՝ «սահմանադրորեն է, օրենքով է...»:

Սա, եթե կուզեք այն նույն մերժված, բայց հավեսով հագած «կոստյումի» ժիլետի աստառն է:

Արմեն Հակոբյան

դիտվել է 1158 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am