Ռուբլու գահավիժումը կշարունակվի. Մեծ խնդիր Փաշինյանի կառավարության համար

Հանգստյան օրերից սկած ռուսական ռուբլին կտրուկ գնանկում ապրեց, ինչպես նաև անկում են արձանագրել նաև ռուսական հիմնական ընկերությունների արժեթղթերը։
Մարտի 6-ին Ռուսաստանի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի միջև բանակցությունների ձախողման պատճառով նավթի գների անկումը հանգեցրեց ռուբլու արժեզրկման: Երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, Brent տեսակի նավթի գինը նվազել էր 30 տոկոսով և հասել բարելի դիմաց 31 դոլարի: Սա ամենամեծ անկումն էր 1991 թվականից ի վեր:

Ռուսաստանի կենտրոնական բանկը որոշել է աջակցել ռուբլուն արտարժույթի միջամտության միջոցով: Ֆինանսների նախարարությունը խոստացել է սկսել արժույթի վաճառքը: Միևնույն ժամանակ, ռեկորդային անկումից հետո նավթի գինն այսօր սկսեց բարձրանալ: Լոնդոնի բորսայի տվյալներով՝ Brent տեսակի նավթի մատակարարման ֆյուչերսները 2020 թվականի մայիսին աճել են գրեթե 8 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 36,8 դոլարի:

OPEC-ի և Ռուսաստանի միջև մարտի 6-ի բանակցությունների տապալման համար փորձագետները ռուսական իշխանությունները մեղադրեցին։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն այսօր ասել է, թե OPEC-ի հետ լուրջ քննարկումներ են եղել, սակայն ռուսական կողմի առաջարկն իր կարծիքով ավելի լավն էր։ Ամեն դեպքում, Նովակը չի բացառել OPEC-ի երկրների հետ նոր համաձայնագրերի կնքումը։ «Դռները բաց են», - ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը, ում փորձագետները մեղադրում են OPEC-ի հետ բանակցությունները տապալելու մեջ: Հերթական հանդիպումները, նրա խոսքով, պետք է տեղի ունենան մայիս-հունիս ամիսներին: Նովակը նաև հավելել է, թե նավթի գնի վերականգնման համար մի քանի ամիս կպահանջվի:

Ռուսաստանցի փորձագետները նավթի գնի անկումը և Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև գնային այս հակամարտությունն արդեն անվանել են «գնային պատերազմ» և նավթի շուկայում ստեղծված իրավիճակը համեմատում են Խորհրդային Միության փլուզման նախօրեին ստեղծված իրավիճակի հետ։

Արդեն իսկ կան կանխատեսումներ այն մասին, որ դոլարի փոխարժեքի այժմյան ամրապնդումը կանդրադառնա նաև մեր երկրի վրա։ Տարիներ առաջ ռուբլու փոխարժեքի փլուզումը դոլարի համեմատ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների հոսքում հանգեցրեց հսկայական անկման։

Ինչպես նկատում է news.am-ը՝ խնդիրներ կառաջանան նաև Ռուսաստան մեր արտահանման համար։ «Բոլորը հիշում են հին պատմությունը՝ կապված այդ երկրում հայկական կոնյակի իրացման դանդաղման հետ։ Այն ժամանակ ազդեցին ինչպես մանրածախ գների բարձրացումը (նույն դոլարի փոխարժեքի պատճառով), այնպես էլ ռուսաստանցիների իրական եկամուտների նվազումը։ Ըստ տրամաբանության՝ որպեսզի դոլարի կուրսը Ռուսաստանում վերադառնա թեկուզ հունվարի մակարդակին, Brent նավթի գինը պետք է գերազանցի 60 դոլարի սահմանը՝ բարելի համար։ Սակայն նման տարբերակը մի քիչ կասկածելի է՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Վերջիններից կարելի է հատկապես առանձնացնել հում նավթի Չինաստանի պահանջարկի նկատելի կրճատումը, ինչպես նաև նավթի արդյունահանման կրճատման շուրջ նավթ արդյունահանող երկրների բանակցությունների խափանումը։ Սակայն, եթե հարցը սկզբունքորեն բանակցությունների միջոցով լուծելի է, ապա Չինաստանի տնտեսության հետ կապված խնդիրները երկարաժամկետ են», գրել է կայքը։

Իսկ Forbes-ի ֆինանսիստ-փորձագետները ենթադրում են, որ նավթի հետագա անկման դեպքում դոլարը 100 ռուբլուց թանկ կարժենա: «Նավթի գինը բարելի համար 30 դոլարի դեպքում տրանսֆորմացվում է հին մոդելների կուրսով՝ 72-73 ռուբլի՝ 1 դոլարի համար, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել փոփոխված պայմանները, հատկապես այն, որ իշխանությունները կարող են վաճառել միայն սահմանափակ քանակի պաշարներ։ Այս փոփոխությունը տալիս է դոլարի համար 73-75 ռուբլու կուրս»,- նշում է «Մետալինվեստբանկի» ներկայացուցիչ Սերգեյ Ռոմանչուկը։ «Նավթի ընթացիկ գներով ռուբլին կգտնվի 75-77 ռուբլու մակարդակում։ Իշխանությունները՝ Ֆինանսների նախարարությունը և ԿԲ-ն, արդեն հայտարարել են, որ պատրաստ են դուրս գալ աջակցող գործողություններով, սակայն դեռևս դրանք չեն սկսվել։ Դոլարի համար 77 ռուբլու սահմանը հատելը բավական բարդ կլինի՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է կառուցված բյուջետային համակարգը, և հաշվի առնելով ֆինանսական կարգավորողների կողմից միջոցառումները»,- նշել է «БКС Премьер»-ի գլխավոր վերլուծաբան Անտոն Պոկատովիչը։

Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի համար, կարելի է ենթադրել, որ բարդ շրջան կարող է ստեղծվել. Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների կրճատումից՝ մինչև ռուբլու գնանկման հետևանքների անդրադարձը մեր տնտեսության վրա:
Ինչ-որ մի շրջան, գուցե պատկան մարմիններին հաջողվի իրավիճակը կայուն պահել, բայց, եթե ռուսական ռուբլու անկումը պահպանվի տևական ժամանակ՝ չի կարելի բացառել նաև հայաստանյան ֆինանսատնտեսական բացասական միտումները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3232 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am