Մանրամասներ` Սլոյանի գլխի հետ լուսանկարված դիվերսանտի մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  ըստ Ալեն Ղուլյանի «ֆեյսբուքյան» էջում հայտնված տեղեկատվության` Արցախի բանակի զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի դիվերսանտներից մեկը` Ախունդով Աբդուլմեջիդը, հայկական ուժերի կողմից ոչնչացվել է հենց ապրիլյան պատերազմի օրերին: Aravot.am-ն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ինչ տեղեկություններ կան տվյալ զինծառայողի մասին: «Ադրբեջանական բանակի` Սումգայիթ քաղաքից զորակոչված ժամկետային զինծառայող Աբդուլմեջիդ Ախունդովը քառօրյա պատերազմի ժամանակ սպանվել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք ներխուժելու ժամանակ, այդ պատճառով վերջինիս դին գտնվել է հայկական կողմում։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ տեղի ունեցած դիերի փոխանակման ժամանակ, վերջինիս դին հանձնվել է ադրբեջանական կողմին։ Ադրբեջանական կողմին փոխանցված որևէ դիակի վրա չեն եղել խոշտանգման հետքեր, այդ թվում` այս զինվորի»,-ասաց Աշոտ Մովսիսյանը: Ինչպես նշվել էր, լուսանկարում Աբդուլմեջիդ Ախունդովը մատներով ցույց է տվել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի ժեստը։ «Սպանված զինծառայողը ցույց է տալիս «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության նշանը, որը խորհրդանշում է գայլի գլուխ։ Գայլը համարվում է թյուրքական ցեղերի տոտեմը»,-պարզաբանեց Մովսիսյանը եւ հավելեց, որ «Գորշ գայլերը» թուրքական ազգայնամոլական ձախակողմյան կազմակերպություն է. «Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության ժամանակ թուրքական ազգայնամոլական շարժումը սկսել է մեծ ակտիվություն ցուցաբերել Ադրբեջանում և մասնակցել նաև Արցախյան պատերազմին։ Այսօր Ադրբեջանի հանրության մոտ մեծ տարածում ունի «Գորշ գայլեր» շարժման գաղափարախոսությունը։ Ադրբեջանական և թուրքական ազգայնամոլության համատեղ թիրախ է հանդիսանում հայկականությունը, ուստի «Գորշ գայլերի» գաղափարական ազդեցության տակ գտնվող զինվորականներն, անշուշտ, առկա են ադրբեջանական բանակում: Այս ամենը կատարվում է Բաքվի իշխանությունների թողտվությամբ: Իհարկե, սրանով սիրաշահվում է նաև Թուրքիան»։ Մեր զրուցակցի խոսքով` Ադրբեջանում 25 տարի շարունակ քարոզվող հակահայկականությունը եւ ադրբեջանցի երեխաներին դեռեւս օրորոցից «մատուցվող» հայերի հանդեպ ատելության հետեւանքներն այսօր ավելի քան ակնառու են. «Ադրբեջանի ազգայնամոլների մոտ հայի մարմինը խոշտանգելն ընկալվում է որպես հերոսության և խիզախության նշան, և սա հովանավորվում է նաև երկրի ղեկավարության կողմից։ Դրա ապացույցները շատ են՝ Ռամիլ Սաֆարով, Իբադ Հուսեյնով… Վերջին ռազմական գործողությունների ժամանակ կատարված վայրագությունները ցույց տվեցին, որ այդ ալիքն ավելի է ուժգնանում։ Անշուշտ, հայոց բանակի զինվորների մարմինների խոշտանգումը միտումնավոր քայլ է, և այդ ամենի` սոցիալական ցանցերում հայտնվելը պատահական չէ: Դրանով առաջին հերթին փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել հայ հասարակության և հայ զինվորների շրջանում: Սրանով Բաքուն փորձում է խնդիր ստեղծել նաև մեր համար։ Ըստ իրենց՝ Հայաստանում ապրող ծնողները, տեսնելով այս ամենը, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի իրենց զավակները ծառայության չանցնեն Լեռնային Ղարաբաղում, ինչը, կարծում եմ, ձախողված ծրագիր է։ Բացի այդ, այս կերպ Բաքուն իր ներքին լսարանի համար փորձում է ստեղծել նոր «հերոսներ»՝ ի դեմս այդ դահիճների»: Մովսիսյանից հետաքրքրվեցինք, թե նման վայրագությամբ հրճվելն ու դա հերոսացնելը քաղաքակրթական ինչպիսի բնութագրի մասին է վկայում. «Միանշանակ, սա ապացուցեց, որ բավական չէ աշխարհին պարզապես ասելը, որ «Իսլամական պետության» զինյալները ահաբեկիչներ են, քանի որ սպանում են խաղաղ բնակչությանը և գլխատում գերիներին՝ թե զինվորական, թե քաղաքացիական։ Մենք ականատես եղանք, որ այդ նույն ուղով է առաջ գնում նաև մեր թշնամին, որի համար զինվորին գլխատելը հերոսություն է։ Մեր համար սա ոչ թե «ԻՊ»-ի ձեռագիրն է, այլ հենց Բաքվի. երբ Ադրբեջանում հայերի դեմ ժամանակին այսպիսի վայրագություններ էին իրականացվում, «ԻՊ»-ն չկար»,-եզրափակեց Աշոտ Մովսիսյանը: aravot.am

դիտվել է 181 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am