Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են «ԱՅՈ»-ի քարոզչական վահանակներ (լուսանկարներ)

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ» քարոզչական կողմի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որին կից գրել է, որ Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են «ԱՅՈ»-ի քարոզչական վահանակներ։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Դիմում եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են քարոզչական այսպիսի վահանակներ։


Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն օրենքով նախատեսված և թույլատրելի վայրերում, որն ըստ էության չի ներառում մատնաշված տարածքը։

Խնդրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին քայլեր ձեռնարկել այս խախտումները անհապաղ վերացնելու և քարոզչական պաստառներ ներառող վահանակները տեղադրողներին պարզելու ուղղությամբ»:

Վերոնշյալին անդրադարձել է նաև «ՈՉ» քարոզչական կողմի անդամ, «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ հարցն այսօր կկարգավորվի և խախտումը կվերացվի։

«Համենայն դեպս, փաստն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղյակ է խնդրին, և ինձ հավաստիացրել են, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցները՝ ուղղված խախտման վերացմանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։


Լուսանկարները՝ Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:

դիտվել է 567 անգամ
Լրահոս
Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am