Թուրքիայում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը քրդեր, հայեր և ալևիներ են

Թուրքական բանակում 22 տարում գրանցվել է պարտադիր զինծառայողների` կասկածելի պայմաններում մահվան 2.220 դեպք: Քրդական Özgür gündem թերթի կայքի տեղեկացմամբ՝  պարտադիր զինծառայության ընթացքում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը քրդեր, հայեր և ալևիներ են, որոնք բանակում լուրջ ճնշումների են ենթարկվում. տեղեկացնում է Ermenihaber-ը: Զինվորների կասկածելի մահվան դեպքերով և տուժածների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպության փոխնախագահ Ռըզա Դողանի խոսքով՝ միայն 2015թ. հուլիսից մինչ օրս գրանցվել է զինվորի մահվան 8 դեպք, որոնք ենթադրաբար ինքնասպանություն են գործել: Մահացած զինվորների ընտանիքները տարիներ շարունակ  իրավական պայքար են մղում՝ իրենց զավակների մահվան հանգամանքների և մեղավորների բացահայտման պահանջով: Նրանք վստահ են, որ իրենց զավակները գիտակցաբար մահվան են ուղարկվել կամ կանխամտածված ձևով սպանվել են: Ռըզա Դողանի 20-ամյա որդին՝ Ույսալ Դողանը, նույնպես մահացել է պարտադիր զինծառայություն իրականացնելիս՝ 2012թ. Մուշում: Զինծառայողի մահվան վերաբերյալ առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, սակայն հայրը համոզված է, որ դա սպանություն է եղել: Ենթադրյալ ինքնասպանության գործիքի վրա մահացածի մատնահետքերը չեն հայտնաբերվել: Դողանը հայտնել է, որ կասկածելի պայմաններում զինվորների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրգործերը ռազմական դատարանները գիտակցաբար կարճում են, իսկ իրական հանցագործները՝ քողարկվում: Նրա պնդմամբ՝ զինվորների մահվան դեպքերի մեղավորը հենց պետությունն է:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am